Դրանց ապագա դատերի հիմքը այսօր պետք է գցել՝ հայրենիքի դավաճանության հաստատված մեղքով. Հրայր Կամենդատյան
BLOGՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի հայրենակիցներ , առաջարկում եմ սահմանադրական դատարանի դիմաց իրականացնել ակցիա, որի ընթացքում հնչեցնենք վերջին հակասահմանադրական որոշման անմիջական մասնակիցների անունները, հիշեցնելով դրանց անձնական պատասխանատվության պատժի մասին, անկախության հռչակագիրը դէ ֆակտոր շրջանցելու հաստատված գործողության կասկածով։ Ես իմ աշխատանքն եմ կատարում, ես դրա փոփոխության, կամ չկատարելու իրավունք չունեմ, պաշտոնական պարտականությունների շրջանակից դուրս չեմ եկել, վերևներում են որոշել եվ նման ստորաքարշ մեկնաբանությունները այս դեպքում չեն գործելու։ Սահմանադրական դատարանի դատավորները ունեն որոշելու, իրենց անմիջական, նույնիսկ հատուկ կարծիք ներկայացնելու բացարձակ ազատ իրավունք։ Սակայն կա որոշումը եվ կան որոշումը դակած դատավորներ։ Դրանց ապագա դատերի հիմքը այսօր պետք է գցել՝ հայրենիքի դավաճանության հաստատված մեղքով։
Կարելի է հրավիրել նաև խորհրդարանական ընդդիմությանը, որոնք կարող են տապալել որոշման դակումը ՀՀ ազգային ժողովում եվ վերջապես վայր դնեն ծեծ ուտելու աբոնենտ դարձած պատգամավորական մանդատները։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



