Մհեր Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ ուսուցիչներ Ձեր ամենակարևոր առաքելությունը պետք է լինի նման սրբապիղծ և ազգակործան ծրագրերի դեմն առնելն ու մեր ապագա սերնդին հեռու պահելը նման հակաաստվածային պատկերացումներից:
Աստված Ձեզ պահապան:
(հատված ԿՀՎ ապագա տնօրեն Ալեն Դալեսի ելույթից
արտասանված 1945թ. ԱՄՆ Կոնգրեսում)
«… Քաոս սփռելով, մենք, աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով և կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին:
Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը.
Դուրս կմղենք նկարիչների միջից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկերեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները:
Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով ցանկացած անբարոյականության պաշտամունք:
Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք:
Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը, ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի:
Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք:
Միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ, կգտնենք միջոցներ` նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու»:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



