«Ձայներին չէր արձագանքում, անշարժ պառկած էր». ի՞նչ է պատմում դպրոցի տնօրենը 15-ամյա տղայի հանկարծամահ լինելու մասին
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մինչև շտապօգնության գալը դպրոցի բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, բայց հասկացել ենք, որ ոչինչ չենք կարողանում անել։ Երեխան չէր արձագանքում ձայներին, անշարժ պառկած էր»։ Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասնում է, թե ինչպես է ֆիզկուլտուրայի դասաժամի ընթացքում 15-ամյա աշակերտը հանկարծամահ եղել։
«Ճնշումը չափեցինք, զրո էր զույց տալիս։ Շտապ օգնությունը եկավ, բժիշկները փորձեցին էլեկտրաշոկով վերակենդանացնել Դավիթին, ոչինչ չէր ստացվում, տեղափոխեցին հիվանդանոց։ Ծնողի հետ միասին մենք էլ գնացինք հիվանդանոց, որտեղ 10 րոպե անց հայտնեցին, որ երեխան մահացել է»,–ասում է դպրոցի տնօրենը։
Ուսուցիչներն ասում են՝ դպրոցում արդեն հասկացել էին, որ տղայի մոտ կենդանության նշաններ այլևս չեն նկատվում, սակայն չեն ցանկացել խուճապ առաջացնել երեխաների շրջանում։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Դավիթն ընկերներին անընդհատ ասել է, որ սրտի շրջանում ցավեր ունի, սակայն դպրոցի տնօրենը վստահեցնում է՝ 15–ամյա տղան առողջական խնդիրներ չի ունեցել, երբեք ոչնչից չի գանգատվել։ Դավիթը նախազորակոչային բուժզննում նույնպես անցել էր, տնօրենի խոսքով, այդ ժամանակ էլ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։
Երազիկ Մեսրոպյանը նշում է՝ Ֆիզկուլտուրայի դասից առաջ հայոց լեզվի ու մաթեմատիկայի դասերաժամերն են եղել, որոնց ժամանակ ո՛չ ուսուցիչները, ո՛չ համադասարանցիները տղայի մոտ տարօրինակ ոչինչ չեն նկատել։
«Վոլեյբոլ խաղալու ժամանակ, երբ գնդակը Դավիթի ուղղությամբ էր գնում ու նա պետք է հետ մղեր այն, ձեռքերն անգամ չի բարձրացրել, թողել է, որ իր գլխի վերևով անցնի գնդակը։ Ինքն էլ մի վերջին անգամ նայել է դասընկերներին ու ուշագնաց եղել»,–պատմում է դպրոցի տնօրենը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել էր հաղորդում առ այն, որ նույն օրը, ժամը 11:30-ին, Աշտարակի ՇԲՕ խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որ արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live