Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Բնակապահովման ծրագիր․ խախտված իրավունքներ ու բացարձակ անտարբերություն

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականին Շուշիից, 2023-ին՝ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղից տեղահանված, Գյումրիում ապաստանած Անի Հայրապետյանը MediaHub-ին պատմեց բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու, այդ ճանապարհին ունեցած խնդիրների, պետության կողմից բացարձակ անտարբերության ու առ այսօր անպատասխան հարցերի մասին։

«Ահավոր բարդ ճանապարհ եմ անցել, բայց մինչ օրս հարցիս լուծումը տրված չէ։ Ես չեմ կարողանում բացատրել իրենց կողմից ստեղծած այս խուճուճ պատմությունը։ Պետք է փորձեմ մեր խախտված իրավունքները դատական գործընթացով վերականգնեմ»,-ասաց Անին։

Ինչպես բոլոր տեղահանվածները, Անիի ընտանիքը ևս օգտվել է պետության կողմից տրամադրվող 40+10 ծրագրից։ Կառավարությունն առանց հայտարարություն տարածելու որոշում է կայացրել` Բաքվից տեղահանված ու Արցախի Շուշիում ապաստանած փախստականներին ներառել բնակապահովման ծրագրում, յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 10 միլիոն դրամի արժողությամբ սերտիֆիկատ։

«Ես, պատահական իմանալով այս մասին, որոշեցի դիմում գրեմ, որպեսզի իմանամ՝ արդյո՞ք շահառու եմ։ Պարզվեց՝ ոչ միայն շահառու եմ։ Երկրորդ սխալով շահառուների ցանկը չեն վերցրել բնակապահովման կոմիտեից, այլ տարբեր տեղերից, որի մեջ հիմնականում Բաքվից տեղահանված՝ Շուշիի քաղաքացիներն են։ Բայց ծրագրի անվանումը՝ «առանձին շրջաններից տեղահանվածներ» է կոչվում։ Այսինքն, Շուշին դիտարկվում է որպես առանձին շրջան, իսկ շահառուները միայն Բաքվից տեղահանվածներն են, որոնց մեջ նաև իմ ամուսնու ընտանիքն է»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ պետությունը նոր օրենք էր հանել՝ «ով չի դիմել մինչև հուլիսի 1-ը, նրանք դառնում են 2023 թվականի շահառու»։

Այսպիսով, Անի Հայրապետյանի դիմումն ընդունվում է հունիսին, դառնալով 2020 թվականին Շուշիից տեղահանված բնակապահովման ծրագրի շահառու։ Արդյունքում՝ պետությունը ընտանիքի բոլոր անդամներին հրաժարվում է վճարել 40+10 հազար դրամ պետական աջակցությունը։

«Մենք 2023 թվականին ենք Արցախից տեղահանվել, բայց մտել ենք 2020-ի ծրագրի մեջ։ Այսինքն, եթե 1988 թվականին սկեսուրս էր Բաքվից տեղահանվել, դրա պատճառով մեր ամբողջ ընտանիքը՝ սկեսուրս, սկեսրայրս, իրենց 3 զավակների ընտանիքները, երեխաները, ընդհանուր 15 հոգի համարվում են 1 ընտանիք, ու բոլորիս տրամադրվում է 10 միլիոն դրամի սերտիֆիկատ, ապսուրդ։ Այդքանով հանդերձ, ես դրանով փաստորեն չեմ դառնում 2023-ի տեղահանված: Միայն արդարություն եմ ուզում, որ գոնե մինչև տուն գնելը կամ կառուցելը ստանանք մեզ հասանելիք աջակցությունը»։ 

Հիմա Անին միանգամից 2 ճակատով է պայքարում․ նա փորձում է բացատրել պետությանը, որ մեկ ծրագրում ներառված 15 հոգին տարբեր ընտանիքներ են և յուրաքանչյուրն իր ընտանիքի առաջ պատասխանատվություն ունի։ Երկրորդ՝ պետության աջակցությունը պետք է վերականգնվի, քանի որ 40+10 ծրագրով գոնե տան բնակվարձի ու կոմունալ ծախսերի հարցերն էին լուծվում։ 

«Ես ոչ մի պահանջ չեմ ներկայացնում, ուզում եմ ճիշտ ընկալվեմ, ես պայքարում եմ միայն մեր խախտված իրավունքների վերականգնման համար»,-հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome