Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


«25-րդ ժամը». պրեմիերայից րոպեներ առաջ դերասանների սրտխփոցն ու ետնաբեմի խառնաշփոթը՝ Tert.amLife-ի օբյեկտիվում. Արսեն Սաֆարյանը ներկա էր դստեր առաջնախաղին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կայացավ Շունչ թատրոնի «25-րդ ժամը» ներկայացման պրեմիերան:

«25-րդ ժամը» ընտանեկան դրամա է, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Սիրանուշ Լազյանը, Էլեն Սաֆարյանը, Անի Պետրոսյանը, Սևակ Սանթրոսյանն ու Սեյրան Մովսիսյանը: Պիեսի հեղինակը Կարինե Խոդիկյանն է, բեմադրիչը՝ Արթուր Սարիբեկյանը, կոմպոզիտոր՝ Տիգրան Աթայան, բեմանկարիչ՝ Արթուր Սարյան: Պրեմիերայից դեռ օրեր առաջ ներկայացման բոլոր տոմսերը սպառված էին:

Tert.am Life-ը ներկա է եղել առաջնախաղին, պրեմիերայից րոպեներ առաջ զրուցել հուզված դերասանների և ստեղծագործական թիմի հետ:

«Ինձ զանգահարեցին Սամվելն ու Սեյրանը, պատմեցին կերպարի մասին ու ասացին, որ ինձ պատկերացնում են Ջենիսի կերպարում: Թեման ինձ շատ դուր եկավ, պիեսը շատ ակտուալ է: Հասկացա, որ սա ինձ համար մարտահրավեր է և պետք է անպայման փորձեմ: Շատ ոգևորվեցի: Իհարկե, վախեր ունեցել եմ, հենց հիմա էլ լարված եմ մի քիչ, բայց ոգևորությունս ավելի մեծ է:

Ես կինոն միշտ ավելի շատ եմ սիրել, բայց թատրոնը լրիվ այլ աշխարհ է: Այստեղ ահռելի աշխատանք պետք է տարվի: Թիմը շատ հոգատար է եղել իմ հանդեպ և դժվարությունները հեշտությամբ եմ հաղթահարել: Կարծում էի, ավելի կլարվեմ պրեմիերայից առաջ, բայց հիմա անհամբեր եմ, ուզում եմ հանդիսատեսը տեսնի այս 3 ամիսների աշխատանքը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պրեմիերայից առաջ անկեղծացավ Էլեն Սաֆարյանն, ով առաջին անգամ է թատրոնի բեմ բարձրանում:

Դերասանուհի Սիրանուշ Լազյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ կերպարը շատ դժվար է տրվել: «Լրագրողի եմ մարմնավորում և հասկացա, թե ինչ բարդ է լրագրողական պարտականություններ կատարելը: Ներկայացումն այն ընտանիքների մասին է, որոնք ամեն ինչ անում են լավ ապրելու համար, բարելավվում իրենց երեխաների կյանքը բարդ աշխատանքի շնորհիվ, բայց մոռանում են ամենակարևորը, որ երեկոյան պետք է համբուրեն իրենց զավակներին և փոխանցեն ծնողի ջերմությունը: Ներկայացման գլխավոր ասելիքն է՝ վերադարձնել սեղանի շուրջ միասին ընթրելու ավանդական սովորույթները, որովհետև հենց այդ ժամանակ ենք հասկանում, ով է տխուր, ով ինչ խնդիր ունի և փորձում օգնել: Մեզ երբեմն թվում է, թե մեր ընտանիքներում ամեն բան իդեալական է, երբեմն կարիք է լինում կողքի աչքից նայողի, ով այս դեպքում իմ կերպարն է՝ լրագրող Նարեն»,- պատմեց Սիրանուշ Լազյանն ու հավելեց, որ պրեմեիրայից առաջ  շատ վատ ապրումներ ունի: «20 տարիների ընթացքում չկարողացա հաղթահարել սրտխփոցն ու հույզերը»:

Սրտխփոց ուներ նաև դերասան Սևակ Սանթրոսյանն, ով 27 տարի անց կրկին բեմ է վերադառնում:

«Անակնկալ որոշում էր: Սամվելի ասելուց 1 վայրկյան մտածելուց հետո ասել եմ՝ «իսկ ինչո՞ւ ոչ»: Կարծես, ինչ որ բան ասեր՝ փորձիր: Խումբը շատ լավն էր, միանգամից ինտեգրվեցի»,- նշեց Սևակ Սանթրոսյանն, ում կարծիքով՝ ինքը ֆիլմերում ավելի հետաքրքիր է, քան թատրոնում: «Բայց ամեն ինչ կանեմ, որ հակառակը լինի: Ուզում եմ, որ մուտքս թատրոն շարունակական լինի »,- խոստովանեց Սևակը:

Դերասանուհի Անի Պետրոսյանն էլ նշեց, որ ներկայացումն իր համար նոր ու յուրահատուկ է: «Անտերպրիզային ներկայացումները հիմնականում կոմեդիայի վրա են հիմնված լինում, բայց սա դրամա է ու հոգուս ավելի մոտ է: Ես շատ կուզեմ ապացուցել, որ դրամայով էլ է հնարավոր գումար աշխատել և դա ավելի խորը կատարսիս կբերի հանդիսատեսին, քան ցանկացած կոմեդիա»,- նշեց դերասանուհին:  

«Կարինե Խոդիկյանի հետ պիեսը գրելու ընթացքում անընդհատ աշխատել ենք և հենց նյութի ասելիքն ու բովանդակությունն էր պատճառը, որ բոլորս համախմբվեցինք: Դերասանները փոքր երեխաների նման լուռ լսել ու ենթարկվել են: Ներքին վախեր են եղել, որոնք փորձերի ընթացքում հաղթահարվել են»,- ասաց ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը:

Ըստ նրա այս ներկայացման գլխավոր ասելիքն է, որ գնահատենք այն ժամանակը, որը ունենք, և փորձենք այն ճիշտ բաշխել մեր ընտանիքում, ընկերների շրջապատում և հնարավորություն տանք ինքներս մեզ ապրելու: «Տեղավորվենք 24 ժամվա մեջ, այլապես 25-րդ ժամը գոյություն չունի»,-նշեց ռեժիսորը:  

Շունչ թատրոնը բացելու գաղափարը Սամվել Դանիելյանինն  ու Սեյրան Մովսիսյանինն էր: Այս ընթացքում հասցրել են տարբեր ժանրերի 4 ներկայացում բեմադրել: Սամվել Դանիելյանը խոստովանեց, որ մտավախություն կար թատրոնը բացելուց առաջ. «Թատրոնը բացվեց հենց այն ժամանակ, երբ վտանգի տակ էին ու փակվում էին տարբեր թատրոններ: Մտավախություն կար, բայց համարձակությունն ավելի մեծ էր: Կար հստակ որոշում՝ ոչ մի կերպ չհանձնվել, եթե անգամ ձախողում ունենանք առաջին ներկայացմամբ, միևնույն է՝ գնանք առաջ»,- մեզ հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենը:

«25-րդ ժամը»՝ ըստ Սամվելի շատ նուրբ ու խոցելի թեմա է շոշափում, ընտրված է հենց այս ժամանակի համար:  «Դերասանական խաղը, բեմադրությունը, ամեն ինչ արված է այնպես, որ բավարարենք հանդիսատեսի պահանջը»:

Պրեմիերայից հետո երգիչ Արսեն Սաֆարյանը չթաքցրեց, որ հուզված է ու դժվարությամբ կարողացավ գնահատական տալ դստեր առաջնախաղին:

«Որպես հայր շատ էի հուզվել, կարծես ես եմ խաղալու, ընթացքում իր հետ մտածում էի, հետո նստած տեղից իր հետ խաղում, ապա հանգստացա, որ իր մեջ ճանապարհ տեսա դեպի նոր որակ: Դեռ շատ անելիքներ ունի, վստահ եմ, այս ճանապարհին դեռ շատ հղկումներ կունանա, բայց պրեմիերայի համար՝ ես գոհ եմ: Ես բեմում Էլենին այսպես չէի տեսել»,- անկեղծացավ երգիչը: Ըստ նրա՝  ներկայացումը շատ հետաքրքիր թեմաներ է շոշափում:

«Ընտանիքում ծնողների և երեխաների հավերժ կոնֆլիկտը, որը թվում է չլուծվող, բայց լուծելի է: Ներկայացումը մեզ ցույց տվեց, որ ուղղակի պետք է սիրել իրար ու փորձել կոմպրոմիսներ գտնել տարբեր հարցերի շուրջ»,- ամփոփեց Արսեն Սաֆարյանը: 

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities