«Ուրեմն ես չեմ մասնակցի այս քննարկմանը». Քյարամյանը շարունակում է լեզվակռիվը Անդրանիկ Քոչարյանի հետ
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վարքագծին՝ հորդորելով նման տոնով պատգամավորի հետ այլևս չխոսել։
«Պարոն Քյարամյան, առնվազն ինձ համար անհասկանալի ու անընդունելի է ձեր ժեստիկուլյացիան՝ մատով սենց անելն ու պատգամավորին դիմելը, նման տոնով պատգամավորի հետ խոսելը, դուք խոսում եք ԱԺ պատգամավորների հետ, ձեր կաբինետում չեք ու ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ հասկանո՞ւմ եք որտեղ եք գտնվում և նման ոճով եք խոսում, թե՞ հակառակը։ Ես ձեզ առաջարկում եմ՝ փոխել ձեր խոսեալոճը և առավել ևս ժեստիկուլյացիան սահմանափակել, երբ խոսում եք Ազգային ժողովի պատագամավորների հետ»,- իր խոսքում նշեց Նարեկ Զեյնալյանը։
Քյարամյանը ցանկացավ կրկին անարձագանք չթողնել ՔՊ–ականի քննադատությանը, սակայն Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց Քյարամյանին արձագանքել.
«Ուրեմն ես չեմ մասնակցի այս քննարկմանը»,- ասաց Քյարամյանը։
Քոչարյանն էլ իր հերթին նշեց. «Ձեր խնդիրն է։ Դուք վերլուծեք թե ինչ տեղի ունեցավ»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում սկանդալ տեղի ունեցավ, վիճաբանություն և նույնիսկ քիչ էր մնացել քաշքշուկ տեղի ունենար ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Արգիշտի Քյարամյանի միջև։ «Էս երկրի երեսին չկա էնպիսի մեկը, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել»,–ԱԺ—ում ասաց քննչական կոմիտեի նախագահը` ի պատասխան ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթի, որն ասում էր` կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live