Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս. Փաշինյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգևատրման արարողությանը: Հայտնում են կառավարությունից:

Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցել են 3 տարիքային և առանձին գործող աթլետ մարզիկների խմբեր: 1-ին տարիքային խումբը 2007-2011 թթ. ծնված դպրոցականներն են, 2-րդ տարիքային խումբը՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խումբը՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր): Գործող մարզիկների խումբն առանց տարիքային սահմանափակման է:

Մրցաշարն անցկացվել է Փարաքար-Էջմիածին մայրուղում: 1-ին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածություն՝ մեկնարկը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են նաև դրամական մրցանակներ՝1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներին:

Իր խոսքում Փաշինյանը շնորհավորել է ներկաներին օրվա իրադարձության առիթով, ինչպես նաև մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակն է նպաստել հանրապետությունում առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովմանը: Կառավարության ղեկավարը նշել է՝ մրցաշարերի նպատակն է նաև փոխել քաղաքացիների շրջանում վերաբերմունքը սպորտի նկատմամբ, որովհետև սովորաբար Հայաստանում քաղաքացիների մեծ մասը սպորտն ընկալում է որպես իրենից հեռու ինչ-որ մի բան՝  որպես հեռուստացույցի էկրաններից այն կողմ գտնվող իրադարձություն. «Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս»:

Փաշինյանն ընդգծել է խճուղավազքին հատկապես դպրոցականների մասնակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար. «Սա մի յուրատեսակ ստուգատես է նաև մեր դպրոցների և ուսուցիչների համար: Մենք տեսնում ենք, որ կան ուսուցիչներ, ովքեր հաջողություններ են գրանցում, և մենք ուզում ենք նաև գնահատանքի խոսքեր ասել մեր ուսուցիչներին, դպրոցներին»:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School