Միրզոյանի հայտարարությունը ոչ միայն գործող իշխանության` թnւրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ ՀՀ-ի անվտանգությունը hшրվածի տակ դնելու մասին է. Աբրահամյան
BLOGՀայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ անվտանգության խնդիր է:
Հայ-թուրքական գործընթացի տարբեր փուլերում` անկախության հռչակումից մինչև Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում:
Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով և նաև սրանով է պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, դրանց խորհրդարաններ ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ տարաբնույթ բանաձևեր են ընդունել:
ՀՀ-ում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողի այն հայտարարությունը, թե «Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի թիվ մեկ առաջնահերթություն չէ, իսկ ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգ չէ», խոսում է ոչ միայն գործող իշխանության` թուրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ Հայաստանի անվտանգությունը նոր հարվածի տակ դնելու մասին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



