Yerevan, 21.July.2026,
00
:
00
BREAKING


Սալոմե Զուրաբիշվիլին փորձում է ներսից պայթեցնել Վրաստանը

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջով կիսվել էր վրացական տուրիստական մի գործակալության հրապարակմամբ, որտեղ ՀՀ ուսվերեն տարածք հանդիսացող Լոռու մարզը ներկայացված էր որպես վրացական տարածք: Բարձրացած աղմուկի պատճառով գործակալությունը հեռացրել է հրապարակումը, սակայն Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին չի հեռացրել այն: Սա Վրաստանի նախագահի երկրորդ հիշատակումն էր վերջերս արած Հայաստանի մասին: Հիշեցնենք, որ Վրաստանում ընտրություններից հետո վերջինս հայտարարել էր, որ Վրաստանում ընտրությունները կեղծվել էին «հայկական կարուսելի» օրինակով:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Զուրաբիշվիլու այս «ակնարկին», ասաց, որ վերջինիս հնարել է «հայկական կարուսել» երևույթը, մեր ընտրություններում որքան էլ որոշակի խախտումներ արձանագրվել են և Աղաջանյանը ժամանակին այդ զեկույցներով զբաղվել է ու լավատեղյակ է, սակայն մենք նման երևույթ չունենք: Ավելին, դա անհնարին է մեր ընտրական գործընթացի պարագայում, քանի որ մեկ անձը կարող է միայն իր գրանցման վայրում մեկ փաստաթղթով քվեարկել, և այս պարագայում համակարգն ուղղակի թույլ չի տալիս նույն մարդուն գրանցվել մեկ այլ տեղ:

«Այսինքն, իր երևակայած այդ մեխանիզմը բացարձակապես մեզ մոտ չի կարող աշխատել: Խախտումների այլ ձևեր, բնականաբար, կան, այդ թվում նաև մեկ ուրիշի կողմից կամ մեկ ուրիշի անունով քվեարկություն կարող է լինել, բայց  ժամանակի ընթացքում նոր տեխնոլոգիաների և նաև մեր թե ընտրական հանձնաժողովի, թե վստահված անձերի ավելի հմուտ լինելու և հետևողական լինելու արդյունքում, դրանց արձանագրումները գնալով քչանում են: Եվ այստեղ ես ուղղակի կարող եմ դա դիտարկել, որ նա ուղղակի միտումնավոր փորձում է հայերի հանդեպ որոշակի տրամադրություններ գեներացնել և կարող եմ ենթադրել` որպես ինչ-որ մի չափով վրեժխնդրության դրսևորում՝ վրացահայ համայնքի հանդեպ, քանի որ, գոնե ըստ իմ կարդացած տեղեկությունների, այն տարածքները, որտեղ հայերով է ավելի բնակեցված, այնտեղ ձայների գերակշռող մասը տվել են Վրաստանի իշխանություններին»,-ասաց արտակարգ և լիազոր դեսպանը:

Ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ այս տիկինը դրածո է և կարող է դա օգտագործել ներվրացական միասնությունը պառակտելու նպատակով, կարծում է Աղաջանյանը: Նմանատիպ երևույթի առնչվել ենք 1990-ականների վերջին, 2000-ականների սկզբին, երբ նույն արևմտյան տարբեր երկրների կողմից ակտիվ ջանքեր էին գործադրում մսխեթցի թուրքերին վերաբնակեցնելու և ռուսական բազաները դուրս բերելու հարցում:

«Եվ այստեղ վրացիների և հայերի մեջ փորձում էին այդ միջազգային անհաշտությունը խրախուսել, դրանով փորձելով արդարացնել իրենց կողմից ձեռնարկվող քայլերը: Ինձ թվում է, այս տիկինը փորձ է անում վերադառնալ այդ մեթոդոլոգիային, կարծում եմ, այստեղ ինքը և իրեն ցուցումներ տվողներն էապես սխալվում են, քանի որ խնդիրը իրենք շատ սխալ են գնահատում: Պատճառը, որով ժողովուրդը ձայնը չի տվել ընդդիմությանը, իրենք են սխալ գնահատում: Իրենք դա փորձում են ներկայացնել և գնահատել որպես Ռուսաստան- Եվրոպա հակասություն, սակայն այստեղ պարզ, մարդկային տրամաբանությունն էր աշխատում՝ հաշվի առնելով նաև իրենց իսկ փորձը՝ 2008 թվականի, այս մարդիկ ուղղակի բացարձակապես ցանկություն չունեն որևէ պատերազմի մեջ ներգրավվելու և իրենց զավակներին զոհ տալու, ինչ-որ անհասկանալի նպատակների համար»,-նկատում է դիվանագետը:
Եվ իրենց ենթադրած մեխանիզմն ուղղակի չի աշխատել, որովհետև դա ի սկզբանե սխալ հիմքի վրա է կառուցված եղել: Իսկ փորձել նաև միջազգային տարաձայնություններ հրահրել և դա օգտագործելով` այլ խնդիրներ լուծել ու փորձել ինչ-որ տեղ ընդդիմության դիրքերն ամրապնդել, Աղաջանյանը սխալ է համարում:

«Դա շատ մեծ վտանգներով է հղի թե վրացական պետության, թե Հայաստանի և թե Վրաստանում հայ բնակչության առումով: Դա կարող է էապես նաև խթանել Մառնեուլի շրջանում ադրբեջանական փոքրամասնությանը, իսկ նրանք լիապես կախվածության և ազդեցության տակ են գտնվում Ադրբեջանից և սա կարող է իրոք ներսից պայթեցնել Վրաստանը, ինչը մեզ համար բացարձակապես ցանկալի չէ: Իրենք մշտապես եղել են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ, մինչ օրս էլ նրանք հստակ ցուցումներով են շարժվում և հաշվի առնելով Ադրբեջանի կողմից այսօր ներկայացվող հավակնություններն` իր հարևանների հանդեպ, ինչ-որ հեռահար նպատակներ ունեն, երևի փորձում են այս ներազգային պառակտումը սերմանել և դրա հողի վրա էլ ինչ-որ անջատողական խնդիրներ լուծել»,- եզրափակեց Ձյունիկ Աղաջանյանը:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''