Yerevan, 26.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գիտնականները պարզել են, թե որ խորհրդանիշներն են ազդել աշխարհի հնագույն գրի համակարգի վրա

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհի հնագույն գրի համակարգի վրա ազդել են առևտրում կիրառվող խորհրդանիշները՝ գլանների վրա հայտնաբերված փորագրություններ, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական ապրանքների և տեքստիլի փոխանակման համար, նշում են նոր հետազոտության հեղինակները:

Նոր հետազոտության բացահայտումները հաստատում են ավելի վաղ ուսումնասիրությունների առաջ քաշած գաղափարը՝ վաղ Միջագետքում մ.թ.ա. 3100 թվականին մշակվել սեպագիրը, որը համարվում է գրի ամենավաղ համակարգը, մասամբ առաջացել է հաշվապահական եղանակներից, որոնց օգնությամբ մարդիկ հետևել են վերոնշյալ ապրանքների արտադրությանը, պահպանմանը և փոխադրմանը:

Հետազոտողների կարծիքով՝ քարե «գլանաձև կնիքների» վրա փորագրված մի քանի խորհրդանիշ վերածվել են «նախասեպագիր» նշանների՝ հարավային Միջագետքում (ներկայում՝ հարավային Իրաք) օգտագործվող սեպագրերի վաղ տարբերակը: Գիտնականներն իրենց բացահայտումները հայտնել են Antiquity հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:

Նման գլանաձև կնիքները հազարավոր տարիներ օգտագործվել են Միջագետքում, որտեղ դրանք գլորվել են կավե աղյուսակների վրա՝ դրանց վրա դրոշմելու իրենց մոտիվները՝ հաճախ գործարքը կամ ավելի ուշ՝ նամակը հաստատելու նպատակով:

Նոր ուսումնասիրության մեջ հետազոտված կնիքներից մի քանիսը թվագրվում են մ.թ.ա. մոտ 4400 թվականին՝ գրի երևան գալուց ավելի քան 1000 տարի առաջ:

«Մենք կենտրոնացել ենք կնիքների պատկերների վրա, որոնք հայտնվել են դեռ գրի գյուտից առաջ և շարունակել են զարգանալ նախագրաճանաչության ժամանակաշրջանում»,- հայտարարության մեջ նշում են հետազոտության համահեղինակներ, Բոլոնիայի համալսարանի դասական բանասիրության և իտալագիտության բաժնի հետազոտողներ Քեթրին Քելլին և Մատտիա Կարտոլանոն։

Գիտնականների թիմը հայտնաբերել է կնիքների մոտիվներ, որոնք առնչվում են Միջագետքի տարբեր քաղաքների միջև սափորների և գործվածքների փոխադրմանը, ըստ ամենայնի տաճարային կառույցների մասնակցությամբ: Հետազոտողները ենթադրում են, որ այս մոտիվները դարձել են գյուղատնտեսական ապրանքների և գործվածքների առևտրին առնչվող նախասեպագիր նիշեր վաղ գրվածքներում։

Ըստ գիտական ​​աշխատանքի հեղինակների՝ հայտնագործությունը, որը դեռևս թերահավատություն է առաջացնում, ցույց է տալիս «նախագրաճանաչ» կնիքների և վաղ գրի միջև հաջորդականությունը։

«Դա ապացուցում է, որ գլանաձև կնիքներից հայտնի մոտիվները ուղղակիորեն առնչվում են հարավային Իրաքում գրի զարգացման հետ և ցույց է տալիս, թե ինչպես է իմաստը նախագրաճանաչությունից գիր փոխադրվել»,-գրում են գիտնականները:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Beneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in Armenia