Կմասնակցի՞ Հայաստանը Բաքվի COP29-ին
ANALYSISՀայաստանի իշխանությունները մինչ օրս չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ Բաքվում նոյեմբերի 11-12-ին կայանալիք COP29 գագաթնաժողովին, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ իշխանություններին մերձ քարոզչամիջոցներով լուրեր են շրջանառվում, թե արդեն պայմանավորվել են, որ եթե մասնակցեն, Բաքվում պահվող 23 հայ ռազմագերիներից կազատեն 15-ին, բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանավորված ութ անձանցից։ Այս պատրվակն են փորձում իշխանությունները ներկայանացնել, թե ինչու են ուզում մասնակցել գագաթնաժողովին։
Այժմ փաշինյանական իշխանությունը սրտատրոփ սպասում է Ադրբեջանի պատասխանին, որպեսզի վերջնական որոշումը հրապարակի, իսկ Բաքուն էլ ձգձգում է, որևէ հստակ տեղեկություն չի հայտնում։ Թեև, տարբեր աղբյուրներ նշում են, որ նման պայմանավորվածություն կա, և, ի վերջո, 15 հոգու ազատ կարձակեն։
Պաշտոնական տվյալներով, Բաքվում 23 ռազմագերի է պահվում, որոնցից 8-ը՝ նախկին պաշտոնյաներ են։ Նրանք են Արցախի նախկին երեք նախագահները, նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու գեներալ Դավիթ Մանուկյանը։
Անի Սարգսյան