Աշոտյանի քաղաքական իրավունքներն ու մասնակցությունը շարունակվում են խստորեն սահմանափակված մնալ․ Տիգրան Աբրահամյան
BLOGԱրմեն Աշոտյանի գործով հերթական նիստն է: Շատերի համար արդեն սովորական դարձած պրոցես է, բայց ոչ իշխանության համար:
Այս ու բազմաթիվ այլ քաղաքական գործերի հիմնական նպատակը քաղաքական, հասարակական դեմքերին կա´մ քաղաքական գործընթացներից բռնի հեռացնելն է, կա´մ այդ իրավունքի էական սահմանափակումը:
Թեև Արմենը 15-ամսյա գաղութային կալանքից անցում է կատարել տնային կալանքի ռեժիմին, սակայն վերջինս քաղաքական իրավունքներն ու քաղաքական մասնակցությունը շարունակվում են խստորեն սահմանափակված մնալ:
Իշխանությունն օգտագործում է քրեական գործերը` կոնկրետ անձանց ժամանակն ու ռեսուրսներն առավելագույնս վատնելու ու նրանց բացառապես իրավական տարբեր պրոցեսներում պահելու համար, ինչի հետևանքով, բնականաբար, ակտիվ գործող բազմաթիվ անձինք իրենց քաղաքական-հասարակական գործունեությունն իրացնելու խիստ խնդիրներ են ունենում:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



