Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը։ Հիշեցնենք, որ Պետրակովի հեռացումից հետո մեր հավաքականը փաստացի գլխավոր մարզիչ չունի և առաջիկա երկու հանդիպումներն անցկացնելու է, այսպես կոչված, «մարզչական շտաբի» գլխավորությամբ:
Վերջին երկու օրերին «Փաստը» տեղեկություններ էր ստանում, որ հաշվի առնելով երկրպագուների «Առաջին հայկական ճակատի» (FAF) բողոքի ակցիաները Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ուժային կառույցներին, որ Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ անվտանգության հավել յալ միջոցառումներ կիրառվեն: Շրջանառվող այս տեղեկության մասին երեկ բարձրաձայնեց նաև FAF-ը՝ նշելով, թե «ՀՖՖ հորդորով սպասվում է տարբեր ուժային կառույցների մեծաքանակ ներկայություն»: FAF-ը նախ նշել էր, որ իրենց խնդրանքն ու դիրքորոշումն է՝ ազգային հավաքականին աջակցել միշտ, անկախ արդյունքներից, իսկ թիմի խնդիրներին անդրադառնալ առանձին, այս պարագայում` ՀՖՖ ներկայիս ղեկավարության հեռանալուց հետո: Ապա նաև հայտարարել էին, որ Ազգային հավաքականի խաղը չի եղել և չի կարող լինել անկարգությունների հարթակ. «Մենք դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում և կոչ ենք անում ուժային կառույցներին՝ խաղից առաջ, երկրպագման պրոցեսի ժամանակ և դրանից հետո չդիմել սադրիչ որևէ գործողության երկրպագուների նկատմամբ»։
Ի դեպ, հավելենք, որ ըստ «Առաջին հայկական ճակատի», երեկվա դրությամբ տոմսերի վաճառքը բավական վատ վիճակում էր. «Ունենք վերջին մի քանի տարվա՝ տոմսերի վաճառքի վատագույն ցուցանիշներից մեկը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
5
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference



