Տանջանքով անասունը պահում ենք, ջրի գնով վաճառում. գյուղացիները՝ սպանդանոցային մորթի մասին
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ից ՀՀ-ում արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։
Այսինքն` նոր կարգավորումներով՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ Ամբողջ ֆինանսական ծախսը կատարելու է տնտեսվարողը։
Շիրակի մարզում 5 սպանդանոց է գործում՝ 3-ը մասնավոր, այսինքն` սպանդանոցների քանակը մարզում բավարար չէ։
Oragir.News-ը պարբերաբար լսում է դժգոհություններ մարզի տարբեր գյուղերի բնակիչներից, ովքեր բողոքում են կառավարության նոր որոշումից, որը իրենց համար խնդիրներ է ստեղծել։
Oragir.News-ի թղթակիցը եղել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղում, զրուցել բնակիչների հետ։
75-ամյա Արշալույս Ավետիսյանն ասում է, որ բացի անասնապահությունից՝ ուրիշ բան չի կարող անել, բայց ստիպված է նաև այլևս անասնապահությամբ չզբաղվել, որովհետև էլ ձեռնտու չէ։
«Տանջանքով անասունը պահում ենք, ջրի գնով վաճառում։ Օգուտ չկա, տանջանքը քյար կմնա, ուրիշ բան չկա։ Օրենք կհանեն, բայց պայմաններ չեն ստեղծում»,-ասում է Արշալույս Ավետիսյանը։
Մանրամասները` տեսանյութում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live