Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե
BLOGՀայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը, դա միայն թշնամու ախորժակն է բացում։
Այսօր դու ՍԴ որոշում ես ընդունում՝ բավարարելու Ալիևի ախորժակը, վաղը նա գալիս է, սկսում խոսել «Արևմտյան Ադրբեջանից» և միֆական 300 000 ադրբեջանցիներից, թեև առավելագույնը դրա ընդամենը կեսն է Խորհրդային Հայաստանի տարածքում ապրել մինչև 1988 թ․, և այսօր էլ նրանցից որևէ մեկն իր կամքով ցանկություն չունի վերադառնալու։
Հիմա էլ նոր պահանջ է հնարել, ասում է` ես ուզում եմ, որ ողջ հայ ժողովուրդն ինձ հետ պայմանագիր կնքի։ Քեզ հետ թող քո կամակատարները պայմանագիր կնքեն, հայ ժողովուրդն այս ստորացումը կուլ չի տալու:
Ալիևը դա լավ հասկանում է, տեսնում է նաև, որ Նիկոլն ընդամենը 20% աջակցություն ունի և չի կարողանալու հանրաքվեով կապիտուլացիան մեր ժողովրդի վզին փաթաթել:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



