ՀՀ հայտնի ու անհայտ վայրերը, ուժեղ մարդկանց պատմությունները՝ մեկ գրքում․ Հարությունը շարունակում է բացահայտել երկիրը
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ու Արցախի մասին պատմող նոր գրքեր են լույս տեսել։ «Неизведанная Армения» և «Неизведанная Армения-Места силы» գրքերը հեղինակել է լեռնագնաց Հարություն Հակոբյանը։
Հարությունն արմատներով Հադրութից է, մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն, վերջին տարիներին տեղափոխվել էր Արցախ ու ապրել այնտեղ։ Սոցիալական ցանցերում նա սկսեց ցուցադրել Արցախի չբացահայտված անկյունները, հեռավոր անտառներում կառուցեց տնակներ ու զբոսաշրջային հոսքն ուղղեց դեպի արկածային տուրիզմի ուղղություն։
«Գրքերը Հայաստանի, Արցախի հայտնի և ավելի շատ անհայտ՝ դժվարամատչելի, գեղեցիկ վայրերի, հին կոթողների, նրանցից մնացած մասունքների, ինչպես նաև հայրենի բնաշխարհի և ուժեղ՝ փորձություններ հաղթահարած մարդկանց մասին է»,-MediaHub-ին ասաց գրքի հեղինակը։ Հարությունի խոսքով՝ ավելի տպավորիչ է գրքի 2-րդ հատվածը՝ «Неизведанная Армения-Места силы»-ն, և նրանք, ովքեր դեռ չեն ճանաչել Հայաստանը, սա հրաշալի ուղեցույց կլինի, քանի որ այնտեղ զետեղված է նաև Հայաստանի քարտեզը՝ գունավոր լուսանկարներով։
Գրքերի շնորհանդեսին ներկա է եղել նաև Հասմիկ Ղահրամանյանը։ Հարությունով տպավորված բժշկուհին MediaHub-ին ասաց, որ ինքն էլ չգիտի՝ Հարությունի որպես մարդ՝ մեզ համար բացահայտո՞ւմն է առավել կարևոր, թե՞ երկրի մասին նրա կողմից արված բացահայտումները։
«Մինչև հիմա չեմ տեսել մարդ, որ այսքան սիրահարված լինի բնությանը, հայրենի բնաշխարհին։ Ինչպիսի անսպառ էներգիայով, ինչպիսի հետաքրքրությամբ ու սիրով է ճանապարհորդում, որոնում, գտնում մեր բնաշխարհի դեռևս մեզ անհայտ և հայտնի հրաշքները, նախնիների ստեղծած կոթողներ, խաչքարեր, հազարամյակների հնության իրեր։ Հարությունն իր էներգիայով, աշխատասիրությամբ և լավատեսությամբ ապրեցնում է»։
Բռնի տեղահանությունից հետո Հարությունը շարունակում է զբաղվել սիրված գործով․ մարզից՝ մարզ, գյուղից՝ գյուղ շարունակում է իր բացահայտումները։
«Արցախի վայրի բնության գրկում շատ գեղեցիկ տնակներ էր կառուցել։ Ոգևորությամբ միշտ հետևում էի նրան ու որոշել էի մի օր ես էլ այցելեմ այնտեղ։ Ամեն ինչ փոխեց պատերազմը, ապա գաղթը։ Սկզբից մտածեցի թե տղան երևի թևաթափ է եղել, տապալվել է այդ ամենի կորստից։ Ու մի օր նորից լսում եմ Հարությունի կենսախինդ, ոգևորված ձայնը։ Խոսում էր իր նոր հայտնաբերումների մասին։ Նայելով այս մարդու լավատեսությանը, իր աշխատանքի հանդեպ հետաքրքրասիրությանը, իսկպես ուժ է տալիս ապրելու»,- հավելեց Հասմիկ Ղահրամանյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy