Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը  հերքում է հայերի ծագման մասին Հերոդոտոսի տեսությունը

ANALYSIS

Հայերի նախնիներին, որոնք պատմականորեն բնակվել են Հայկական լեռնաշխարհում, ավանդաբար ընդունված է համարել Բալկաններից եկած փռյուգիական վերաբնակներ։ Այս տեսության հեղինակը հին հույն պատմիչ Հերոդոտոսն է, որը մ.թ.ա. 5-րդ դարում գրել է, որ պարսկական զորքում ծառայող հայերը հագնված և զինված են եղել փռյուգիական ոճով: Որոշ լեզվաբաններ նույնպես պաշտպանում են այս տեսությունը՝ պնդելով, որ հայերենն ընդհանուր արմատներ ունի հնդեվրոպական լեզուների թրակափռյուգիական ենթախմբի հետ: Այդուհանդերձ, հայկական պոպուլյացիայի ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հերքում է պատմաբանների և լեզվաբանների՝ դարեր շարունակ արմատացած այս տեսակետը. ուսումնասիրությունը չի հայտնաբերել էական գենետիկական ցեղակցություն հայերի և բալկանյան տարածաշրջանի բնակչության միջև։ Գիտնականների միջազգային խմբի եզրակացությունը հիմնված է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների ինչպես ժամանակակից, այնպես էլ հնագույն բնակիչների գենոմների մանրամասն համեմատության վրա։

«Դարերի ընթացքում պատմական տվյալները ձևավորել են անցյալի մասին մեր պատկերացումը՝ ստիպելով ընդունել դրանք որպես ճշմարտություն: Այսօր, ամբողջական գենոմի ընթերցման և տարբեր դարաշրջանների հնագույն ԴՆԹ-ի հետազոտության տեխնոլոգիաների շնորհիվ, հնարավորություն ենք ստացել ստուգել և վերանայել հին պատմիչների հաճախ ոչ հավաստի տեղեկությունները, վերականգնել մարդկային պոպուլյացիաների ծագման ավելի մանրամասն ու գիտականորեն հիմնավորված պատկերը», ասում է «Մարի Կյուրի» ծրագրի կրթաթոշակառու, Դուբլինի Թրինիթի քոլեջի գիտաշխատող և հետազոտության առաջին հեղինակ Անահիտ Հովհաննիսյանը։

Գենետիկները հերքել են նաև հայերի ծագման հետ կապված մեկ այլ միֆ, որը վերաբերում է Հայկական լեռնաշխարհի հարավային մասում բնակվող սասունցիների ասորական արմատների մասին պնդումներին։ Սասունի բնակիչների ասորական նախնիների մասին հիշատակումներ կան մի շարք պատմական աղբյուրներում՝ ներառյալ Աստվածաշնչում և սեպագիր տեքստերում, ինչպես նաև ժողովրդական ավանդազրույցներում։ Մինչդեռ հետազոտության արդյունքները բացառում են սասունցիների ասորական ծագումը, ինչպես նաև ցույց են տալիս, որ այս բարձրալեռնային շրջանի բնակչությունը, ի տարբերություն հայերի այլ աշխարհագրական խմբերի, ոչ վաղ անցյալում զգալի կրճատվել է:

«Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական շարունակականության վարկածի ստուգումը հայտնաբերել է, որ հայերի գենոֆոնդի վրա նկատելի ազդեցություն են ունեցել Լևանտի նեոլիթյան երկրագործները։ Մեզ հաջողվել է պարզել, որ վաղ բրոնզի դարից հետո Մերձավոր Արևելքում տեղի է ունեցել մարդկային զանգվածների զգալի տեղաշարժ։ Որտեղի՞ց և ե՞րբ է դա տեղի ունեցել, ի՞նչն է դարձել նման լայնածավալ միգրացիոն ալիքի պատճառ, սրանք հարցեր են, որոնք թերևս կարիք ունեն պարզաբանման», նշում է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր և հետազոտության համահեղինակ Անդրեա Մանիկան։

Հոդվածում առանձնահատուկ ընդգծվում է, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան, արևմտյան և կենտրոնական շրջանների պոպուլյացիաները գենետիկորեն շատ մոտ են՝ մատնանշելով հայերի աշխարհագրորեն տարբեր խմբերի ընդհանուր ժողովրդագրական պատմությունը: «Սա առաջին լուրջ հետազոտությունն է պատմական Հայաստանի գենետիկական ատլասի ստեղծման ճանապարհին, որը կներառի նաև մեր նախնիների հնագույն ԴՆԹ նմուշների վերլուծության արդյունքները», ամփոփում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ և հոդվածի համահեղինակ պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը։

Հետազոտությունը, որը այս շաբաթ հրապարակվել է American Journal of Human Genetics ամսագրում, ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Եվրոպական հետազոտական խորհրդի (ERC), Մարի Կյուրի անհատական կրթաթոշակի, ESF DoRa PROGRAMME-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից:

Ամսագրի հոդվածը կարող եք կարդալ այստեղ`

 https://authors.elsevier.com/sd/article/S0002-9297(24)00391-4

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity