Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։ Այս հաղորդագրությունը բավական մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան լրատվամիջոցներում ու սոցցանցային հարթակներում: Անդրադառնալով այս հարցին՝ մասնավորաբար «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, թե Հայաստանը մեծ տեմպերով գնում է failed state-ի վերածվելու ուղով:
«Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն անկում է ապրում՝ Արցախը հանձնված է, արտաքին պարտքը գրեթե 13 միլիարդ դոլար է, արտագաղթը չի դադարում, իսկ կադրային փոփոխությունները ՀՀ քաղաքացիների շրջանում միայն ծիծաղ են առաջացնում՝ վատերին փոխարինում են ավելի վատերով։ Հայաստանը մեծ տեմպերով գնում է failed state-ի վերածվելու ուղով՝ Ադրբեջանն ամեն օր նորանոր պահանջներ է առաջ քաշում, իսկ քպական թիմը դրան չի հակադարձում։ Սոցիալ-տնտեսական վիճակն աղետալի է, տապալված են բոլոր ոլորտները, ցավոք, ՀՀ քաղաքացիներն ապագա չեն կապում Հայաստանի հետ ու արտագաղթում են»,-գրում են հեղինակները և հավելում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ ակտիվորեն զինվում է և պահանջում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։
Դրա ֆոնին Փաշինյանն ու թիմը վատթարացնում են կապերը ՌԴ-ի հետ՝ կատարելով Արևմուտքի պատվերը։ Իսկ ի՞նչ է ուզում Արևմուտքը: Ըստ ալիքի, Արևմուտքը ցանկանում է Նիկոլ Փաշինյանին պահել իշխանության՝ ՀՀ-ն «նոր Ուկրաինայի» վերածելու և Հարավային Կովկասում նոր հակառուսական պլացդարմ ստեղծելու համար. «Արևմուտքը ցանկանում է ՔՊ-ին ու Փաշինյանին ուժեղացնել հակառուսական, արևմտամետ կուսակցություններով, որպեսզի 2026 թ.-ին այդ նոր կոալիցիան հաղթի ԱԺ ընտրություններում։ Եթե նոր կառավարությունը բաղկացած լինի վերոնշյալ կուսակցություններից, ՀՀ-ն ավելի արագ տեմպերով է գնալու դեպի ԵՄ ու ՆԱՏՕ՝ խզելով կապերը ՌԴ-ի հետ, ինչն էլ ունենալու է աղետալի հետևանքներ հայ ազգի ու հայոց պետականության համար։
Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալ յանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» Արևմուտքի «հակառուսական դեսանտն» են, որոնք ՀՀ-ում ունեն շատ ցածր վարկանիշ։ Սակայն մեդիառեսուրսներով ու քարոզչությամբ, ինչպես նաև ՔՊ-ի վարչական լծակների աջակցությամբ մինչև 2026 թ. այդ կուսակցություններն արհեստական «աճեցվելու» են, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ներկայանան իբր 3-րդ ուժ կամ Փաշինյանին ընդդիմություն։ Իրականում այդ ուժերը ՔՊ-ի քույր-կուսակցություններն են ու ամեն ինչ արել են և անելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելու համար՝ դրա համար ստանալով պաշտոններ և ֆինանսական հոսքեր»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterpri...



