Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներդ նույնքան ցավար, որքան սեփական գառաժի․ Արմեն Աշոտյան
BLOGՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրել է 2020 թ․ դեկտեմբերի 1–ին արված իր գրառումը և նշել՝ «չորս տարի անց այս գրառումը չի կորցրել իր արդիականությունը»․
«Մենք, 20 սանտիմետրով ցանկապատը աջ-ձախ տանելու համար հարեւանի հետ տարիներով չխոսացող ժողովուրդս,
Մենք, կիսվող տան բակի ամեն մի մետրի համար բարեկամներով տարիներ դատվող ժողովուրդս,
Մենք, ավտոտնակի դիմաց խալխի մեքենան կանգնացնելու համար համաշխարհային տուրուդմփոցի պատրաստ ժողովուրդս,
Մենք, մեր հողամաս մտնող հարեւանի ծառի ճյուղերը կտրել պահանջող ժողովուրդս,
Մենք, առաջ տրվող պատշգամբը տակի ու վերեւի հարեւաններից 10 սմ ավել սղցրած ժողովուրդս,
Մենք, ընդհանուր աստիճանավանդակի վրա երեխեքի հեծանիվներն ավելի լավ տեղ կայանելու համար ձայններս մինչեւ ՄԱԿ-ի ամբիոն հասցնելու պատրաստ ժողովուրդս,
Մենք, քաղաքապետարանի աչքից հեռու պարիսպը գիշերով կեսմետր առաջ դնող ժողովուրդս,
Մենք, անձնական տարածքի համար դիմացինի կոկորդը կրծելու պատրաստ, սեփական օջախի «մանյակ» ժողովուդս...
Բա այն կորուսյալ 10 000 ք կմ տարածքը, մեր հարազատների արյամբ ու քրտինքիվ շաղախված, մերը չէ՞ր, մեր օջախը չէ՞, մեր հողը չէ՞ր։
Բա հողամասից, տնից, տեղից ու ամեն ինչից զրկված մարդիկ մերը չե՞ն»։
Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



