Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). «Սառը պատերազմի» ավարտը, սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը, առաջին SMS հաղորդագրությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հաշմանդամների միջազգային օր, Ռուսաստան՝ Փաստաբանի օր, Անհայտ զինվորի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1842 –ծնվել է արևմտահայ վիպասան Սրբուհի Տյուսաբը։

1842 - ծնվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։

1864 - ծնվել է գրող Լևոն Մանվելյանը:

1896 - ծնվել է հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ Ավիս Նուրիջանյանը:

1900 - Փարիզում սկսել է լույս տեսնել «Pro Armenia» ֆրանսերեն երկշաբաթաթերթը։

1915 - ծնվել է հանրահայտ գրող Սերո Խանզադյանը:

1920- ստորագրվել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանն ունեցել է տարածքային ծանր կորուստներ։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երևանում կազմավորվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:

1958 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։

1961– ծնվել է Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը՝ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

1990– վախճանվել է ճանաչված երգչուհի Վալ յա Սամվել յանը:

2007- Հայաստանը ձեռք է բերել 1998 թվականի արտադրության «Էյրբաս» Ա-319 ինքնաթիռ, որը նախատեսվել է եղել շահագործել ներկայացուցչական նպատակներով՝ մինչ այդ օգտագործվող 1977 թվականի արտադրության Տու-134 ինքնաթիռի փոխարեն:

2008- նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է Բռնադատվածների հուշահամալիրը:

2010- Երևանի մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել համաշխարհային երգարվեստի մեծագույն դեմքերից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն:

2011- Երևանի մարզահամերգային համալիրում կայացել է մանկական «Եվրատեսիլ2011»-ը:

2015-Երևանի Ազատության հրապարակում անցկացվել է «Ոչ»-ի ճակատի ուժերի (սահմանադրական հանրաքվեին ոչ ասելու) հանրահավաք և տեղադրվել են վրաններ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու համար:

2016- ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է արել Գագիկ Ծառուկյանին՝ «վերադառնալ ակտիվ քաղաքականություն»:

2018- «Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի բերանով խոստացել է «հայտնի կոռուպցիոներներից» պետությանը վերադարձնել 2,5 միլիարդ դոլար:

2019-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման նպատակով հավաքված Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամների և ոստիկանների միջև սկսվել են բախումներ. 24 անձ բերման է ենթարկվել:

2020-Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական 16 ուժերը ստեղծել են «Հայրենիքի փրկության շարժում» և վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին։

2022- Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո մայրուղին բացվել է։

2023- վախճանվել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից մեկը՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը:

ԱՇԽԱՐՀ

1586 -առաջին անգամ Կոլումբիայից Անգլիա է բերվել կարտոֆիլ:

1596 -ծնվել է լարային երաժշտական գործիքների հանրահայտ իտալացի վարպետ Նիկոլո Ամատին:

1755 - ծնվել է ամերիկացի գեղանկարիչ Գիլբերտ Սթյուարտը:

1800 -Գոգենլինդենի (Բավարիա) ճակատամարտում ֆրանսիական գեներալ Մորոն ջախջախել է ավստրիացիներին:

1810 -Անգլիան Ֆրանսիայից հետ է վերցրել Մավրիկիան:

1818– Իլինոյսը դարձել է ԱՄՆ-ի 21-րդ նահանգը:

1883– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Վեբերնը:

1919– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր նկարիչ, իմպրեսիոնիստ Օգյուստ Ռենուարը:

1948– ծնվել է «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից մեկը՝ բրիտանացի երգիչ Օզզի Օսբորնը:

1967–Քեյփթաունի (ՀԱՀ) Գրուդ Շուդ հոսպիտալում պրոֆեսոր Քրիստիան Բերնարդն իրականացրել է սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը՝ մահացու վիրավոր 25-ամյա կնոջ սիրտը փոխպատվաստվել է 55-ամյա հիվանդին:

1971 -սկսվել է երրորդ հնդկա-պակիստանյան պատերազմը:

1984– Հնդկաստանի Բհոպալ քաղաքի պեստիցիդների Union Carbide քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի ժամանակ մեթիլիզոցիանիդի արտահոսքի արդյունքում 3000 մարդ է զոհվել:

1989 -համարվում է «սառը պատերազմի» ավարտի օր, քանի որ ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովը և ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել են, որ իրենց երկրները այլևս չեն հանդիսանում հակառակորդներ:

1991 -լուծարվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ը:

1992 -ուղարկվել է առաջին SMS հաղորդագրությունը:

1997– Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 133 պետությունների կողմից ստորագրվել է համաձայնագիր հակահետևակային ականների չօգտագործման մասին:

1999 - չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Չեչնիայի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Արգունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest