Միրզոյանի ելույթը մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր․ Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին, ընդ որում՝ առաջին անգամ՝ ՀՀ-ի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին, ընդ որում՝ առաջին անգամ՝ ՀՀ-ի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։
Ելույթը, կարելի է ասել, մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր։ Այնտեղ ո՛չ Հայոց ցեղասպանության մասին կար մեկ բառ անգամ հիշատակում, ո՛չ էլ մեկ տարի առաջ հարյուր հազարից ավելի արցախցիների բնաջնջման սպառնալիքի ներքո բռնագաղթի ենթարկելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին։
Հիշեցնենք, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու ժամանակ բարձրագոչ հայտարարում էին, թե դրանով պատասխանատվության են հրավիրելու Ադրբեջանի պաշտոնատար ու զինվորական անձանց, ովքեր կատարել են մարդկության դեմ ուղղված, ցեղասպանության և պատերազմական հանցագործություններ։ Վավերացումը տեղի ունեցավ 2023-ի հոկտեմբերի 3-ին, որից հետո և մինչ օրս Հայաստանի կողմից ՄՔԴ դիմելու որևէ դեպքի մասին անձամբ տեղյակ չեմ։ Դե իսկ հայ-ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնատար անձանց շփումների ջերմությունը, ինչպես, օրինակ՝ Կազանում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցածն էր, ուղիղ հակառակի վկայությունն է․․․մեղմ ասած։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



