Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի. Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փաշինյանի թեզերը, որոնք ուղղված են մեր պետության ու հասարակության հիմքերը սասանելուն, արժեքները ջախջախելուն, ձևակերպվում են կա՛մ կիսաճշմարտությունների, կա՛մ էլ ամբողջությամբ ստերի վրա։ Ամբողջությամբ ստի վրա հիմնված էր այսօրվա բարբաջանքը, որ, իբր, աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։
Այս տարեսկզբին, երբ հանրակրթության չափորոշչում «Հայոց պատմություն» կապակցությունը փոխարինում էին «Հայաստանի պատմություն» կապակցությամբ, նա հայտարարում էր, որ բազմաթիվ ուսուցիչներ են այդ գաղափարը հուշել։ Այդպես էլ անհայտ մնացին այդ «բազմաթիվ» ուսուցիչները, չմասնակցեցին E-draft համակարգում ծավալված հանրային քննարկմանը, մինչդեռ «Հայոց պատմություն» ձևը կիրառելու օգտին հրապարակավ հանդես եկան բազմաթիվ մասնագիտական կոլեկտիվներ, անհատներ։
Նույն ստի, դատարկության վրա հիմնված է «աշխարհը մեզ ընկալում է ազգ-նահատակ» թեզը։ Նա այդպես էլ չի ասելու, թե ի՞նչ փաստերի վրա էր հիմնված իր պնդումը։ Ի՞նչ աշխարհի մասին է խոսքը, ո՞ր երկրների ղեկավարներն են նման հայտարարություններ արել (գուցե Թուրքիան ու Ադրբեջա՞նը․․․դա էլ եմ կասկածում), ո՞ր հեղինակավոր պարբերականներում է վերլուծվել հայերի էթնոհոգեբանությունն ու կատարվել նման ընդհանրացում։
Եվ այսպիսի ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի՝ իր պատճառով առանց այն էլ նսեմացված ինքնասիրությունը։
Իսկ ինչպիսի՞ն կընկալի աշխարհը մեզ՝ եթե այդ ընկալումը տեղի ունենա նրա կամ նրա մերձավորների դեմքերով․․․
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



