Ինչպե՞ս է ուզում գործող իշխանություններից երկիրը փրկել Միհրան Պողոսյանը. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օրերս աշխատանքային հանդիպում է ունեցել իր կուսակցության երիտասարդական միության և գործադիր մարմնի անդամների հետ։ Հանդիպումը, բնականաբար, անցկացվել է Մոսկվայում: Հետաքրքիր է, որ հանդիպումը «օնլայն» չի եղել: Ենթադրվում է, որ Պողոսյանը կազմակերպել է կուսակցության «կորիզի» այցը ՌԴ մայրաքաղաք:
Հանդիպման մասնակիցներից մեկի փոխանցմամբ, Պողոսյանը նշել է, որ գործող իշխանությունը մեր երկիրը տանում է ամբողջական կործանման, ամբողջական հանձնման Թուրքիային։ «Օր առաջ պետք է ազատվել այս չարիքից, քանի դեռ մենք կարող ենք փրկել մեր երկիրը, քանի դեռ չի հանձնվել թշնամուն Հայաստանի Հանրապետությունը»,ասել է նա՝ հավելելով, որ այսօր արդեն ավելի քան ակնառու է Թուրքիայի ծրագիրը. դա Հայաստանի Հանրապետության իսպառ վերացումն է։ ՀՀՄ նախագահը որպես օրինակ է բերել Սիրիան, թե քանի օրում թուրքական իշխանությունը կարողացավ զավթել այդ երկիրը: «Մեզ համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ է մեզ սպասվում, եթե իշխանության ղեկին մնան այս ապաշնորհները»,ասել է Պողոսյանը:
ԴԱՀԿ նախկին ղեկավարը նաև նշել է, թե այս իշխանությունն իր թուլության պատճառով զբաղված է ինքնախաբեությամբ, խաբում է իրեն, խաբում է մի ամբողջ ժողովրդի։ «Բայց 6 տարին ավելի քան բավարար է հասկանալու, թե ուր են տանում մեզ սրանք»,-նշել է Պողոսյանն ու հատկապես երիտասարդներին կոչ արել արթնանալ և արթնացնել ամբողջ ազգին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterpri...



