Yerevan, 18.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը. Թադեւոս Ավետիսյան

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի աներկբա առաջնորդությամբ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։

Այս համատեքստում հատկանշական է նաև, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ նախ և առաջ ակնկալելով Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը։

Աշխարհաքաղաքական և մեր տարածաշրջանի զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը փաթեթավորված է «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական այսպես կոչված ծրագրով, իսկ իրականում չունի Հայաստանի կայուն զարգացման շահերից բխող համակողմանի հիմքեր և գործադրման կառուցակարգեր։

Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող ընդհանուր գնահատումներ․

մասնակից մեկ կողմի աներկբա առաջնորդություն, մյուսի հեռանկարային շահերի ստորադասում,

թուրքական տնտեսական ներխուժման (էկսպանսիայի) ծրագրված քաղաքականություն իրական հնարավորություն և այս առումով մեր տարածաշրջանում և դրանից դուրս հաջողած փորձի առկայություն,

մինչև 44-օրյա պատերազմը տնտեսական միակողմանի շրջափակման միջոցով աշխարհաքաղաքական շահերի պարտադրում,

ռազմական դոմինանտությունից հետո՝ ապաշրջափակման քողի տակ տնտեսական զավթման իրական նպատակադրում,

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց ոտնձգություններ․ թուրք-ադրբեջանական ռազմական ուժի շարունակական կիրառում և աճող սպառնալիք՝ նաև տնտեսական անվտանգությանը սպառնացող, աճող ռիսկերով,

«ապաշրջափակման» պարտադրած սցենար՝ «միջանցքային» տրամաբանությամբ, «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական ծրագիր,

Թուրքիայի տարածաշրջանային տնտեսական ազդեցության թիրախավորված աճ՝ ՀՀ բնական դաշնակիցներին տարածաշրջանից դուրս մղելու գնով,

թուրք-ադրբեջանական տնտեսկան կապերի ռազմավարական միասնական առանցք,

Թուրքիայի ռազմավարական հեռանկարում Հայաստանը՝ որպես անհաղթահարելի խոչընդոտ․ թրքահպատակեցման անկառավարելի աճող ռիսկեր՝ պետականության անդառնալի կորուստներ,

տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայություն և ձևավորման համար ահռելի ներդրումներ, Հայաստանի տեսանկյունից աննշան մասնակցության հնարավորություն, իսկ ծախսարդյունավետությունը՝ անորոշ և հակասական,

տարածաշրջանում Հայաստանի համեմատական առավելությունների ու արտաքին տնտեսական հետաքրքրության կորուստ՝ հյուսիս-հարավ ուղղությամբ,

Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրներ, Իրան, Վրաստան, որոնց հետ ձևավորված են միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն,

Հայաստանի արտահանման ներուժի կլանում․ Թուրքիայի հետ արտահանման ճյուղերի բարձր համընկնում,

արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական շուկաներում․ մասշտաբի բացասական էֆեկտ, համեմատաբար բարձր ծախսեր (ներառյալ էներգետիկ ծախսերը), ցածր տեխնոլոգիական և պետական աջակցության մակարդակ,

Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական փոխսերտաճման նոր մակարդակ և աճող անվտանգային ռիսկեր,

Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը՝ երրորդ երկրների նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականության դրսևորումներով։

Գնահատումները բնութագրող թվեր և փաստեր․

44-օրյա պատերազմին նախորդող տասը տարիներին (2010-2019թթ.)․ Թուրքիայից Հայաստանի ներմուծումը՝ 2,151 մլրդ դոլար, կայուն աճի միտումով, արտահանումը՝ 13,9 մլն դոլար՝ 150 անգամ պակաս ներմուծումից, ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը՝ 5 տոկոս, արտահանման կառուցվածում՝ 0,1 տոկոս,

2021թ․ թուրքական ներմուծման արգելքի պայմաններում 73 մլն դոլարի թուրքական ներմուծում,

2023թ․ բացասական միտումը վերականգնվել է․ ներմուծում՝ 337 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 30 տոկոս, արտահանումը՝ 6,4 մլն դոլար, կրճատվելով 10 անգամ,

2024թ․ հունվար-հոկտեմբեր․ Թուրքիայից ներմուծումը՝ 272 միլիոն դոլար, արտահանում՝ 397 հազար դոլար, 690 անգամ պակաս արտահանումից, իսկ ՀՀ ընդհանուր արտահանման կրկնապատկում, որը կազմել է 11,55 մլրդ դոլար, որից 22,5 տոկոսը դեպի Ռուսաստան,

դեպի տարածաշրջանի բարեկամ, ինչպես նաև հեռանկարային արտատարածաշրջանային երկրներ արտահանման մակարդակի չիրացվածության բարձր մակարդակի ու անկայունությունների խորացում արտաքին պատահական գործոնների անկառավարելի ազդեցությունների հետևանքներով, մասնավորապես՝ 2024թ․ 10 ամիսներին ՀՀ արտահանման կառուցվածքում ԵՄ երկրների տեսակարար կշիռը կրճատվել է 2,5 անգամ, դառնալով 4,3 տոկոս, ԵԱՏՄ՝ կրճատում 2,5 անգամ, դառնալով 23,7 տոկոս, Իրան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,8 տոկոս, ԱՄՆ՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,4 տոկոս, Վրաստան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 1,2 տոկոս։

Այս իրավիճակում և անորոշ զարգացումներով պայմանավորված՝ առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանականով կլանելու առումով։ Ի դեպ, այս ռիսկերը արձանագրել և բազմակողմանի հիմնավորում էր օրվա իշխանությունը 2020թ․ հոկտեմբերին, երբ արգելվեց թուրքական ներմուծումը, մասնավորապես․

արտաքին առևտրի կախվածության խորացում, ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների վատթարացում,

տնտեսության, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների անհամեմատ փոքր ծավալ,

«կապիտալի փախուստի» կայուն արձանագրվող դրսևորումներ՝ նաև թուրք-ադրբեջանական ռազմական էսկալացիայի հետևանքով,

տնտեսական անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ և համարժեք սահմանափակումների բացակայություն,

տնտեսական անվտանգության հաշվին տարածաշրջանային ինտեգրացիայի իմիտացիա,

խորացող անվտանգային, քաղաքական, տնտեսական անկայունություն,

աղքատության պահպանվող բարձր մակարդակ, արտագաղթի նոր ալիք, ժողովրդահրական ճգնաժամի իրական դրսևորումներ՝ արտագաղթ, ծնելության անկում, մահացության աճ,

սահմանամերձ բնակավայրերում հողի սեփականության անսահմանափակ հասանելիությունը թուրք-ադրբեջանական կապիտալի համար,

ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենա ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքականով, ինչի իրական միտումների մասին արդեն խոսեցինք,

տնտեսական էքսպանսիայի և անվտանգության նոր մարտահրավերներ․ թուրքական ներմուծման առաջանցիկ աճ, պահուստային արժույթի արտահոսք,

արտահանման իրական բարձր ներուժ ունեցող տեղական արտադրանքի ծավալների շարունակական նվազում և վերացում, առաջնային հարվածը՝ գյուղատնտեսությանը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ և մշակող արդյունաբերությանը

Այսպիսով․ օրեցօր առավել ակնհայտ են դառնում՝

Հայաստանի օրվա իշխանությունների նեղ անձնական ու քաղաքական խմբակային շահերն ի սկզբանե հակադրված են մեր երկրի և ժողովրդի պետական ու ազգային շահերին,

այս իշխանությանը պարտադրված «ապաշրջափակումը»՝ «Խաղաղության խաչմերուկ» մերկապարանոց քողարկմամբ, դրա հիմնական դրսևորումներից է։

Ելնելով վերը բերված ընդհանուր գնահատումներից և իրատեսական ռիսկերի արձանագրումներց՝ ստորև ներկայացնեմ տարածաշրջանային տնտեսական ապաշրջափակման գործընթացների կարգավորման նվազագույն սկզբունքները Հայաստանի կայուն զարգացման ազգային շահերից բխող․

Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե ինքնանպատակ, բացառապես շուկայական «վայրենի» մոտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով,

տարածաշրջանում արդյունավետ և փոխշահավետ տնտեսական ինտեգրումը և Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք ավելացնելու և խորացնելու հաշվին,

ներդրումներն ու տնտեսական աճը պետք է նյութական հիմք դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ազատ և բարեկեցիկ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար,

տնտեսական փոխգործակցությունը պետք է ուղղված լինի, այլ ոչ թե հակադրվի երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, առկա մարդկային և տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը,

ազգային պետությունը՝ սոցիալական տնտեսական համակարգով, իր դրական ու առարկայական պարտավորությունները պետք է իրականացնի ողջ ծավալով և անշեղորեն,

ազգային հեռանկարային շահերը չպետք է զիջվի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ դրանց հակասող և այլոց շահերով առաջնորդվող արտաքին թվացյալ հնարավորություններին։

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan