Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Մտահոգությունն ու անորոշություն է տիրում. Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ

VIDEO

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Սիրիայում անհանգստություն կա, չկա երաշխիք, որ նոր ռեժիմի խոստումները կիրականանան: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը։

Նա հավելել է, որ անորոշության պայմաններում հայերի մի մասը լքել է Սիրիան, մի մասը՝ դեպի Հայաստան, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ վերադարձել են իրենց տները։

Նալբանդյանը Սիրիայում տեղի ունեցածն անվանեց ոչ թե իշխանափոխություն, այլ ռեժիմի փոփոխություն:

Նրա խոսքով՝ սիրիական հասարակության մեջ կա ուրախություն ռեժիմի փոփոխության կապակցությամբ, բայց կա նաև անորոշություն, և շատերը հույս չունեն ապագայի հետ կապված։

Հոգևորականը պարզաբանեց, որ հայտնի չէ՝ նոր իշխանությունները վենդետաներ կիրականացնե՞ն նախորդ ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ, թե՞ ոչ։

«Միևնույն ժամանակ մարդիկ աստիճանաբար հանդարտվում են, ինչի ցուցիչն է մեր եկեղեցում վերջերս կազմակերպված եկեղեցական արարողության ակտիվ հաճախումը։ Երկրում բացվել են նաև դպրոցները, այդ թվում՝ հայկական կրթական հաստատությունները»,- նշեց նա։

Նալբանդյանն ասաց, որ Սիրիայում դոլարը վերջին շրջանում արժեզրկվել է, ինչը բացասաբար է անդրադառնում արտաքին օգնություն ստացողների վրա։

«Միևնույն ժամանակ, հանրապետությունում դեռևս ոչ մի ձեռնարկություն չի գործում, իսկ միջազգային պատժամիջոցները դեռ չեն հանվել»,- ընդգծեց նա։

Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդն ասել է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի հայությանը։

Նա հիշեց, որ օրեր առաջ քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների հանդիպում է տեղի ունեցել նոր ռեժիմի ներկայացուցչի հետ, ով իրեն ներկայացրել է որպես եկեղեցու և կրոնական համայնքների վարչության տնօրեն։

«Սա նոր մարմին է, մենք նախկինում ուղղակիորեն աշխատել ենք վարչապետի աշխատակազմի հետ: Մենք զգուշավոր ենք, թեև այս անձը մեզ վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու և շատ խոստումներ տվեց։ Ի պատասխան որոշ հարցերի՝ նա հայտարարեց, որ անկարող է խոսել դրանց մասին՝ կոչ անելով դիմել կրոնական խորհրդին, որը կոչվում է Շուրա։ Սա մտահոգիչ է։ Ստացվում է, որ հիմա ամեն հարցի համար պետք է դիմենք իսլամական ուղղություն ունեցող խորհրդի՞ն։

Այս հանդիպումից հետո տեղի ունեցավ Դամասկոսում ներկայացված եկեղեցիների ղեկավարների հանդիպումը։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են ստեղծել հանձնաժողով, որը կարող է ներառել քաղաքական գործիչներ, գիտնականներ, իրավաբաններ, որպեսզի միասնական պահանջներ ձևավորվեն։

Պայմանավորվեցինք դեկտեմբերի 18-ին հանդիպում անցկացնել, համակարգել մեր գործողությունները և կապ հաստատել նոր կառավարության հետ։ Մենք ցանկանում ենք պահպանել մեր դերը Սիրիայում և չենք ցանկանում, որ մեզ փոքրամասնության կարգավիճակ տան։

Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ մենք սիրիական հասարակության անբաժանելի մասն ենք և ունենք մեր դերը Սիրիայի հիմնադիրների հետ հավասար: Եթե ​​նախկին ռեժիմը գնացել է, ուրեմն մենք ուզում ենք հասնել նաև Սահմանադրության փոփոխության, որն ունի թերություններ։ Սահմանադրության նոր տարբերակը պետք է արտացոլի դրույթներ, որոնք վերաբերում են քրիստոնեական համայնքի պաշտպանությանը և մեր իրավունքների պաշտպանությանը։ Դեռևս հայտնի չէ՝ դրան հասնել կհաջողվի՞, թե՞ ոչ»,- նշել է Նալբանդյանը։

Նա մատնանշեց Թուրքիայի կողմից հայատյաց քաղաքականության նշանները, որն իրականացվում է Անկարային ենթակա խմբերի կողմից։

Որպես օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդը բերել է Դեյր էզ Զորի եկեղեցու պղծումը։

«Հատկանշական է նաև, որ դոլարի և սիրիական լիրայի հետ մեկտեղ ավելացել է թուրքական լիրայի շրջանառությունը։ Մտահոգության տեղիք է տալիս նաև սիրիական շուկայում թուրքական ապրանքների գերիշխող միտումը»,- ընդգծել է Նալբանդյանը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference