Պահանջում ենք առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն. ՀայաՔվե
BLOGՀՀ-ում գործող վարչախմբի հակաժողովրդական քաղաքականությունը շարունակվում է՝ ընդգրկելով սոցիալական նորանոր խմբեր և ոլորտներ։ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը փորձելու է էապես թանկացնել քաղաքային տրանսպորտի վարձավճարները, ինչն էլ վատթարացնելու է երևանցիների սոցիալական վիճակը՝ փոխարենը լցնելով իշխանավորների գրպանները։
Բացարձակ անհիմն, փորձաքննություն չանցած, թանկացման հակասոցիալական այս որոշումը բողոքի լայն ալիք է առաջ բերել մայրաքաղաքի բնակչության շրջանում։ Հազարավոր քաղաքացիներ իրենց մտահոգություններն են փոխանցել նաև«ՀայաՔվե» միավորմանը` խնդրելով միջամտել՝ կասեցնելու այս վիճահարույց որոշման կիրարկումը։
Առաջնորդվելով Երևանի հարյուր հազարավոր քաղաքացիների օրինական շահերով` հայտարարում ենք՝
• «ՀայաՔվե» միավորումը դեմ է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացմանը։ Մենք ելնում ենք այն պարզ իրողությունից, որ աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում հանրային տրանսպորտը դոտացիոն է և մասամբ կամ ամբողջովին սուբսիդավորվում է պետության/համայնքի կողմից։ Մեր կատարած հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ նախատեսված թանկացումներից հետո Երևանում հանրային տրանսպորտի ուղեվճարները կինեն ամենաբարձրը տարածաշրջանում, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ բնակիչների փաստացի գնողունակությամբ։
• Հաշվի առնելով վերոնշյալը՝ Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք առկախել այդ վիճելի որոշման կիրարկումը առնվազն մեկ տարով և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն՝ ստեղծված իրավիճակը խորքային վերլուծելու և տնտեսապես ու սոցիալապես հիմնավորված լուծումներ առաջադրելու նպատակով։
• Այս վիճահարույց որոշման կիրարկման դեպքում օրենքով նախատեսված սահմաններում կգործադրենք բոլոր հնարավոր միջոցները՝ այն չեղարկելու նպատակով։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ:
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



