Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանն ու ասում,որ ընթերցելով Հայոց պատմություն ակադեմիական նոր հրատարակությունը ,առաջարկում է այն անվանել ոչ թե Հայոց,այլ՝ Հայաստանի պատմություն։
Սա Նիկոլի հերթական տգիտությունն է,քանի որ Խորենացուց մինչեւ ԳԱԱ Պատմության ինստիտուտ արդարացիորեն մեր պատմությունն անվանում են Հայոց։
Հայոց պատմություն ասելով հազարամյակներ շարունակ նկատի են ունեցել թե Հայաստանի եւ թե հայ ժողովրդի պատմությունը։
Ուստի Նիկոլի դիլետանտական թեզերն ուղղակի ծիծաղելի են։
Պատմության դասերի մասով…
Փաշինյանը նշում է,որ պատմության դասերի սերտումն է իրեն հանգեցրել այդ մտքին ու առաջ է քաշում «իրական Հայաստանի» կեղծ թեզը։
Սա անհեթեթ հիմար թեզ է,քանի որ եթե ասում ես «իրական Հայաստան»,ուրեմն կա նաեւ «ոչ իրական»։
Սա դասական իդիոտըզմ» է։
Ի՞նչ է,Հայկ Նահապետի,Արտաշես 1-ի,Տիգրան Մեծի,Տրդատ 3-ի,Մեսրոպ Մաշտոցի,Գագիկ 1-ի,Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի Հայաստանն իրական չէի՞ն։
Թե՞ ՀՀ երրորդ հանրապետությունն իրական չէ՞ր։
Թե՞ Եռաբլուրն իրական չէ։
Սյո,պատմությունից պետք է դասեր քաղել,ու պատմության գլխավոր դասը հետեւյալն է՝ սեփական պետության ու ժողովրդի պատմությանն արաժնի լինելու ու ապագայում պետականություն ունենալու համար պետք է պատմության աղբանոցն ուղարկել սեփական երկրի պատմությունը հարցականի տակ դնող հողատու կապիտուլյանտին:
Հ.Գ. Հարգելի պատմաբան գործընկերներ,խոսեք սրա մասին ու մի վախեցեք։
Հակառակ դեպքում դուք էլ կարող եք Փաշինյանի հետ հայտնվել նույն աղբանոցում:
Պատմությունը դաժան է վերաբերվում կեղծարարների ու սեփական երկրի պատմությունն ուրացողների հետ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



