COVID-19-ի սպիտակուցները տարիներ շարունակ կուտակվում են ուղեղում և գանգի ոսկորներում. հետազոտություն
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մյունխենի Հելմհոլցի համալսարանի գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2-ի սպիտակուցը վարակվելուց հետո կարող է պահպանվել գլխուղեղում և ոսկրածուծում մինչև չորս տարի՝ մեծացնելով նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Host & Microbe ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են եկել արհեստական ինտելեկտի վրա հիմնված նորարարական պատկերային մեթոդի կիրառման արդյունքում, որը հնարավորություն է տվել ուսումնասիրել SARS-CoV-2-ի ազդեցությունը ուղեղի վրա։ Նոր մեթոդն օգնում է բջջային կառուցվածքները, մետաբոլիտները և վիրուսային սպիտակուցները պատկերել 3D-ով:
Հետազոտողները պարզել են, որ վիրուսի սպիտակուցը կարող է կուտակվել և պահպանվել ոսկրածուծում և գլխուղեղում նույնիսկ COVID-19 վարակվելուց տարիներ անց:
Դոկտոր Չժուի Ռոնգը՝ հետազոտության առաջին հեղինակը, նշել է, որ գլխուղեղում սպիտակուցի կուտակումը կարող է կապված լինել COVID-19-ի նյարդաբանական հետևանքների հետ՝ ներառյալ «երկարատև COVID» և նեյրոդեգեներատիվ հիվանդությունները: Գիտնականները հաշվարկել են, որ սպիտակուցի մշտական առկայությունը կարող է արագացնել ուղեղի ծերացումը, ինչը համարժեք է ուղեղի նորմալ ֆունկցիայի՝ 5-10 տարի կորցնելուն:
Հետազոտությունը նաև հաստատել է, որ mRNA պատվաստանյութերը զգալիորեն նվազեցնում են երկարաժամկետ հետևանքների վտանգը, սակայն չեն վերացնում պատվաստումից հետո վարակվելու հավանականությունը։ Նման վարակները կարող են հանգեցնել գլխուղեղի քրոնիկ բորբոքման՝ մեծացնելով ինսուլտի և այլ լուրջ բարդությունների վտանգը։
Հետևեք մեզ՝ այստեղ