Պատմական ու իրական Հայաստանների կեղծ օրակարգով գործող իշխանություններն իրենց ողջ տապալումների, պատուհասած աղետների մեղքն ու պատասխանատվությունը գցում են ողջ ժողովրդի վրա. ՀայաՔվե
BLOGՊատմական ու իրական Հայաստանների կեղծ օրակարգով գործող իշխանություններն իրենց ողջ տապալումների, պատուհասած աղետների մեղքն ու պատասխանատվությունը գցում են ողջ ժողովրդի վրա, իբրև թե մեր անցյալի հիշողությունն է մեզ խանգարում ապրել անվտանգ ու երջանիկ։
Սա մեծագույն սուտ է ու մոլորություն։
20-րդ դարի առաջին կեսին Ցեղասպանության, բոլշևիկյան տեռորի միջով անցած հայ ժողովուրդն այդ դեպքում ինչպե՞ս առանց այդ հիշողությունը կորցնելու կարողացավ արդյունաբերություն կերտել, քաղաքներ կառուցել, մշակույթ զարգացնել։
Հիշողությունը չկորցրած մարդիկ դժբա՞խտ էին այն ժամանակ։ Ավերիչ երկրաշարժ, շրջափակում, մութ, ցուրտ ու քաղց վերապրած ժողովուրդն ինչպե՞ս կարողացավ հաղթել իրեն բազմապատիկ գերազանցող թշնամուն։
•Եվ այս ողջ ընթացքում եղա՞վ մի առաջնորդ, մի հարգված մարդ, որ ասեր՝ եկեք հրաժարվենք մեր անցյալից, ինչ-որ մեկը բարձրացրե՞ց պատմական ու իրական Հայաստանների ջրբաժանի հարցը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



