Բաքվի բռնապետը Հայաստանի Հանրապետությանը փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում․ Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բաքվի բռնապետը, արտաբերելով այն ձևակերպումը, որ Հայաստանը չպետք է գործի որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Հայաստանի Հանրապետությանը փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում ուժի սպառնալիք գործադրելով։
Հայաստանը ֆաշիստական երկիր կոչելով և սպառնալով կամ ցուցում տալով ՀՀ գործող վարչախմբին «արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում»՝ Բաքվի բռնապետը փաստացի սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։
Հայտարարելով, որ Բաքվին խաղաղություն պետք չէ (Երևանին խաղաղություն պետք չլինելու ենթադրությունից ելնելով), Բաքվի բռնապետը փաստացի սպառնում է ագրեսիա իրականացնել Հայաստանի հանդեպ։
Բաքվի բռնապետը այսպիսով ոտնահարում է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։
Բաքվի բռնապետը շարունակում է ահաբեկել պատերազմով և տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանին, քանի որ Արցախի հանդեպ իրականացրած ցեղասպանության ու պատերազմական հանցագործությունները առերևույթ մարսել է, քանի որ Հայաստանում ունի դրածո վարչախումբ, որը լոկ սեփական իշխանությունը պահպանելու հրամայականով է առաջնորդվում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



