Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:

Նշվում է, որ այն նպատակ ունի սահմանել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ հիմք ընդունելով կառավարության 2024 թ.-ի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1641-Լ որոշման 2րդ կետը, Սահմանադրության 86-րդ հոդվածը (Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են՝ ... 5) ծնելիության և բազմազավակության խթանումը) և կառավարության 2021 թ.-ի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած կառավարության ծրագրի 4րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.1-ին ենթաբաժինը (կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թթ. գործողությունների ծրագիր)։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի ընդունումը պայմանավորված է հանրապետության ներկա ժողովրդագրական իրավիճակով, այդ թվում՝ ծնելիության, վաղաժամ մահերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով: Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներն ու ծրագրերը նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցնիշների փոփոխման հարցում և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։

Առաջարկվում է ընդունել նախագիծը, որը կնպաստի մի քանի նպատակի իրականացմանը, այն է՝ ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում՝ մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը: Նախագիծը կնպաստի ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովմանը՝ պետության սոցիալտնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցմանը և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովմանը:

Այսպիսով՝ նախագծով սահմանվում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ այնտեղ ներառելով յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու գերատեսչություններին, իրականացման ժամկետները, թիրախային ցուցանիշները և այլն: Արդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք: Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest