Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որպես հյուր ելույթ ունենալով IMNEMNIMI փոդքաստում, ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց հետո ինքը հասկացել է, որ վերջինս «ինտելեկտի հետ կապված խնդիրներ ունի»: Հատկանշական է, որ ՀԱԿ-ը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը, որն, ըստ որոշ հայ փորձագետների, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին կազմակերպել է Նիկոլ Փաշինյանի մուտքն ու վերելքը Հայաստանի վարչապետի պաշտոնում։

Այսպիսով, ըստ Զուրաբյանի, իշխանության գալուց հետո Փաշինյանը Զուրաբյանին հրավիրել է «բացատրելու Ղարաբաղյան հակամարտության էությունը»։ «Ուրեմն, նա պատրաստվում է բանակցել Ալիևի հետ... Լավ, մենք ազգի համար օգտակար գործ արեցինք (Փաշինյանին բացատրեցինք Ղարաբաղյան հակամարտության էությունը)։ Իսկ Ալիևի հետ հանդիպելուց հետո նա եկավ ու սկսեց հիմարություններ ու անհեթեթություններ խոսել։ Ես այն եզրակացության եմ, որ նա նույնիսկ չնչին բան չի հասկացել այն ամենից, ինչ ես բացատրում էի նրան։ Նա ընդհանրապես չի հասկացել, թե ինչի շուրջ են բանակցությունները։ Նա ինտելեկտի հետ կապված խնդիրներ ունի։ Նա այն ժամանակ էլ չէր հասկանում, թե ինչի շուրջ են բանակցությունները և հիմա էլ չի հասկանում», - ասել է Զուրաբյանը:

Արևմտյան երկրները «շահագործում են հոգեպես թերզարգացած Փաշինյանին հակառուսական գործողությունների համար», ասել է Լևոն Զուրաբյանը՝ չգիտես ինչու չընդունելով, որ Փաշինյանի «անհեթեթությունները» Ղարաբաղի վերաբերյալ ծնվել են ոչ թե նրա «խնդրահարույց ինտելեկտից», այլ Արևմուտքի անմիջական հրահանգներից։ Այսինքն, Զուրաբյանը միտումնավոր շղարշում է Արևմուտքի հակահայկական գործողությունները «Փաշինյանի մտավոր ունակություններով»՝ կենտրոնանալով միայն նրա հակառուսական փորձերի վրա։

Հիշեցնենք, որ ռուս պատմաբան Օլեգ Հայրապետովը EADaily-ին տված հարցազրույցում բազմիցս կասկածներ է հայտնել Հայաստանի վարչապետի ճանաչողական կարողությունների վերաբերյալ։ «Եթե նախկինում Բաքվի քարոզչությունն ասում էր, որ Հայաստանը գոյության իրավունք չունի, ապա հիմա Հայաստանի վարչապետն է դա անում նրանց փոխարեն։ Անզուգական քաղաքական գործիչ: Դա, իսկապես, երբեք այլ տեղ չի եղել: Եթե Հայաստանի Հանրապետության հայերը պայքարում են Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու իրավունքի համար, ապա ՆիկոլաշաՆիդվորաշի հետ միանշանակորեն տեղ են հասել։ Նորից եմ ասում, լավագույնը կլինի անասնաբույժ կանչել այդ մարդու համար: Որովհետև, դատելով իրերի վիճակից, մարդկանց բժիշկն այլևս չի կարողանա օգնել նրան։ Ես ավելի քան համոզված եմ, որ ծայրահեղ իրավիճակի դեպքում պարոն Փաշինյանը հանելու է մի գաղտնի փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ ինքը կոմպետենտ չէ անմեղսունակության պատճառով։ Կարծում եմ, որ հիմա դա է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը»,-ասել էր Հայրապետովը գործակալությանը տված իր վերջին հարցազրույցներից մեկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome