Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը, գողացել ոսկեղեն եւ թանկարժեք իրեր
BLOGՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրող Լիա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ թալանել են իր տունը, գողացել ոսկեղեն եւ թանկարժեք իրեր:
«Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր
Այսօր քույրս բացել է մեր տան դուռն ու տեսել, որ տունը տակնուվրա է արված: Գողը կամ գողերը թալանել են տունս, նախնական տվյալներով գողացել ոսկեղենը, գումար, թանկարժեք ժամացույցներ, թանկարժեք խմիչքներ և այլն: Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, տանը փաստացի արդեն 2 շաբաթ է մարդ չի ապրում: Դիմել եմ իրավապահ մարմիններին: Ոստիկանները հիմա մեր տանն են:
Հայաստանում ապրելն արդեն վտանգավոր է բոլոր իմաստներով: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ, կամ ինչ կանեին տարեց մորս, եթե նա տանը լիներ»,- գրել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ