Նիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված. Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը գրում է, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։
Նիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված։
Նա իրավասու չէ Արցախի ժողովրդի՝ 150․000 մարդու ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ամրագրած Մինսկի գործընթացը չեղարկելու նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ, ինչպես ինքն է հայտարարել, ոչ մի կերպ չի ներկայացնում այդ 150․000 մարդուն։
Բացի դրանից, ԵԱՀԿ Մինսկի խումբ լուծարելը ռազմավարական բնույթի գործողություն է, այդ մտադրության մասին նշված չէ կառավարության ծրագրում, նշված չէ ՔՊ-ի նախընտրական ծրագրում, որի հիման վրա գործող վարչախմբին տրվել է ենթադրական վստահությունը։
Բաքվի բռնապետն իր հերթին պետք է լավ իմանա, որ նրա հայաստանյան գործակցի հնարավոր գործողությունն այս ուղղությամբ ապօրինի է, և հետագայում չեղարկվելու է հայ ժողովրդի կողմից։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



