Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում:
Նախ մի քանի օր առաջ Փաշինյանը հայտնեց Մինսկի խմբի ձևաչափի լուծարման մտադրության մասին, իսկ այսօր արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի:
Շատ չծավալվելով այս թեմայով նախարարի անհաջող ու չստացված բառախաղին, միայն ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունն ավելի վաղ խոսում էր այդ գործընթացը մինչև 2027 թվականն ավարտելու մասին, իսկ հիմա, իրադրության բերումով, ստիպված առավել վաղ ժամկետ է սահմանում (2026 թ.) և դեռ պարզ չէ, Բաքվում բավարարված ե՞ն, թե՞ ոչ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



