Հակառուսականության նոր ալիք Հայաստանում
ANALYSISՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտգործնախարարություն։ Նրան բողոքի նոտա են հանձնել հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ հայտնել է, թե Կիսելյովի հաղորդումն առաջիկայում արգելափակվելու է Հայաստանի տարածքում։
Ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված ռեպորտաժը ՀՀ իշխանությունների համար ևս մեկ պատրվակ է դարձել հակառուսական ալիք բարձրացնելու։ Այն, որ Կիսելյովն ու մյուս քարոզիչները պակաս գործ չեն անում Հայաստանում ՌԴ վարկանիշը նվազեցնելու համար, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց ՀՀ իշխանություններն էլ նման առիթներն օգտագործում են իրենց նեղ նպատակներով։
2024-ի սկզբին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արգելափակել էր Վլադիմիր Սոլովյովի հեղինակային երկու հաղորդումների հեռարձակումը Հայաստանում՝ հիմնավորելով, որ դրանք խախտում են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագրի պայմանները։ 2023-ի հոկտեմբերին էլ ռուսական «Առաջին ալիքը» եթեր էր հեռարձակել Հայաստանի վարչապետի քաղաքական գործունեությունը քննադատող՝ «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով թողարկումը։ Ամիսներ անց հայկական կողմը երեք օրով կասեցրեց «Առաջին ալիքի» հեռարձակումը՝ հիմնավորելով, որ չեն վճարել հեռարձակման գումարը։
Այժմ, քանի դեռ Հայաստանը Փաշինյանի թեթև ձեռքով սլանում է դեպի Արևմուտք, ռուսական ալիքների արգելափակումը կենսական անհրաժեշտություն է դարձել իշխող ուժի համար։
Մարի Մարգարյան