ՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ»
BLOGՍտացել ենք «Հայաստանը ես եմ» նախաձեռնության 11-րդ առաջարկ-պահանջի վերաբերյալ կառավարության պատասխանը։ Ցավոք, այն կրկին ոչինչ չասող է՝ առանց հստակ քայլերի և խորքային վերլուծության։
Պատասխանը ցույց է տալիս՝
• Անտարբերություն տեղական արտադրության խնդիրների նկատմամբ,
• Գյուղատնտեսության ոլորտի անկման պատճառների անտեսում։
Մենք կրկին ընդգծում ենք, որ մեր առաջարկը կարող էր․
Զսպել մսամթերքի գնաճը,
Նվազեցնել անհայտ ծագման մսի ներկրումը,
Աջակցել տեղական արտադրությանը և ներդրումներին։
Կառավարության անգործությունը բերելու է պարենային անվտանգության հետագա վտանգներին և տեղական արտադրության կրճատմանը։
Մեր պահանջը մնում է արդիական և շարունակելու ենք լինել պահանջատեր՝ հանուն գյուղատնտեսության զարգացման և երկրի պարենային անվտանգության ամրապնդման։






1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



