Իրավական արդարության հաստատում.«Հայաստանը ես եմ» նախաձեռնության 18-րդ առաջարկ-պահանջը
BLOGՀարգելի հայրենակիցներ,
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ՀՀ կառավարությանը և նախարարություններին ուղարկեց իր 18-րդ առաջարկ-պահանջը, որը վերաբերում է ՀՀ քրեական և հարկային օրենսգրքի միջև գոյություն ունեցող հակասություններին ու դրանց հնարավոր լուծումներին։ Մասնավորապես, առաջարկվում է վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը, որը վերաբերում է հարկերը չվճարելու քրեական պատասխանատվությանը։
Այս օրենքը հարկային մարմինների ձեռքին դառնում է տեռորի գործիք, որով բիզնեսին ահաբեկելով հավելյալ հարկեր են հավաքագրում և շինծու քրեական գործեր հարուցում հասարակության և բիզնես ոլորտում ներգրավված պաշտոնատար անձանց վրա։ Առաջարկը նպատակ ունի կանխելու այդ հանիրավի և շինծու քրեական գործերը։
Առաջարկ-պահանջում անդրադառնում ենք այն փաստին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը չի բերում պարզություն հարկերի, տույժերի և տուգանքների միջև եղած տարբերությունների և հանգեցնում է իրավական շփոթության։ Այսօր գործող օրենսդրությունն արտացոլում է հակասություններ, որոնք կարող են առաջացնել անարդար ու կրկնակի պատիժ՝ նույն հանցագործության համար։





1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



