Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան
BLOGՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ընտանիքի 4 անդամին կորցրած Բերտա Շահրամանյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է, որ Սիլիկյան գերեզմանատնից գողանում են շիրմաքարերի ծաղիկները։
«Այսօր բախվեցի շատ տհաճ ու զզվելի միջադեպի…Չգիտեմ ինչպես անվանեմ էդ տիպի «մարդկանց»։ Արդեն որերորդ անգամն է գնում եմ իմ «սեփական» գերեզմանները, ու քանի անգամ արհեստական ծաղիկներ եմ տարել, ականատես եղել «դատարկ ծաղկամաններիս»։ Ինչու՞, միթե ձեր նման սրբապիղծները «մարդ» կոչվելու իրավունք ունեն, երևի այս մի տարում ոչ մեկին այդքան չեմ անիծել ու ամենավատ բառերով վիրավորել, ինչքան այսօր։ Երբ գնում ես եղբորդ հիշատակի համար գոնե թարմ ծաղիկներ դնես ու մաքրություն անես, գոնե հոգիդ մի քիչ թեթևացնես, ու հակառակը վրդովված, հիասթափված ու ջղայնացած վերադառնում։ Գիտեի, որ մարդկությունը վերանումա, բայց չգիտեի որ կարող էիք մոտենալ 4 զոհի(այդ թվում 13 տարեկան հրեշտակի) գերեզմանից գողանալ ծաղիկներ։ Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին, թող որ կյանքը քեզ տա ավելի դաժան օրեր, քան իմն է հիմա։ Ափսոս, որ ապրում եմ էս կեղտոտ աշխարհում, օրեցօր համոզվում եմ, որ իմ արդար տղամարդիկ փրկվել են էս անարդար ու ծուռ աշխարհից։
Հ.Գ. Բոլոր ընկերներիս խնդրում եմ կիսվել ու տարածել անխտիր!!! Ուշքի եկեք, հետո ուշ կլինի, կայրվեք դժողքի ճիրաններում։
Դեպքը տեղի է ունեցել Սիլիկյան գերեզմանատանը ու ոչ առաջին անգամ»,– գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



