Ո՞ր երկիրն է իրականում ֆաշիստական կամ նացիստական. ՀայաՔվե
BLOGԲաքվի բռնապետն ինչու՞ է փորձում Հայաստանի վզից կապել ֆաշիզմի պիտակը։
Հանրահայտ է, որ սրանից հարյուր տարի առաջ ադրբեջանցի ժողովուրդ, ազգ, էթնիկ խումբ գոյություն չի ունեցել։ Առհասարակ Արաքս գետից հյուսիս ընկած տարածքները երբեք Ադրբեջան չեն կոչվել։
Ադրբեջան՝ հայերեն Ատրպատական, համարվել է Արաքսից հարավ՝ Իրանի հյուսիս-արևմտյան տարածքները։ Այսօրվա Ադրբեջանը վերջին հարյուրամյակներում եղել է բազմազգ տարածք, որտեղ ապրել են հայեր, թյուրքական, իրանական, կովկասյան ժողովուրդներ։ Թյուրքախոս տարրին հայերն անվանել են թուրքեր, ռուսները՝ կովկասյան թաթարներ, իսկ իրենք իրենց՝ պարզապես մուսուլմաններ։ Եվ ահա, 1918 թվականին Ադրբեջանական Հանրապետության ստեղծմամբ սկիզբ առավ ադրբեջանցի արհեստական էթնոսի, ազգի կերտման գործընթացը։
•Խորհրդային իշխանության շրջանում թալիշներից, լեզգիներից, քրդերից, թաթերից, կովկասյան թաթարներից բաղկացած տարաբնույթ հավաքականությանը տրվեց նոր էթնանուն՝ ադրբեջանցիներ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



