Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Մի կողմից կալանքի դեպքերը նվազել են, մյուս կողմից հանրային հնչեղություն ունեցող գործերով դրանք շատացել են. Արա Ղազարյան

ANALYSIS

Փաստաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ, ՄԻԵԴ-ում բազմաթիվ գանգատներ ներկայացրած Արա Ղազարյանի հետ զրուցել ենք վերջին շրջանում Հայաստանում կալանքների թվերի աճի, գործարարների, այդ թվում Կարեն Ալբերտի Հակոբյանի նկատմամբ տևական կալանքի որոշումների իրավաչափության, և դրանց վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շուրջ։

Պարոն Ղազարյան, վերջին շրջանում կրկին շատացել են կալանքի որոշումները և դրանց վերաբերյալ մասնագիտական համայնքի քննադատությունը: Ի՞նչ եք կարծում ո՞րն է պատճառը, որ չնայած այլընտրանքային խափանման միջոցներին գործնականում իրավիճակը Հայաստանում կալանքի որոշումների դինամիկայի վերաբերյալ՝ չի փոփոխվում:

Եթե դիտարկենք նոր քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, որոնք ամբողջ ծավալով ուժի մեջ մտան 2023 թվականից, իսկապես չափազանց դժվար է այդ հարցին իրավունքից բխող և իրավունքին համապատասխանող պատասխան տալը: Ուշագրավ է, որ տևական ժամանակ խոսվում էր, որ տնային կալանքը որպես խափանման միջոց ներդնելուց հետո, իրավիճակը փոփոխվելու է, սակայն իսկապես գործնականում կալանքի դեպքերը, կալանքի միջնորդությունները չափազանց շատ են:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ իր ամբողջության մեջ կալանավորման տոկոսային հարաբերությունը խափանման այլ միջոցների համեմատ իրավամբ նվազել է վերջին տարիներին։ Բայց, ի հայտ է եկել նոր երևույթ կրկին վերջին մի քանի տարիներին՝ քաղաքական կամ քաղաքականապես զգայուն գործերով կալանավորման դեպքերը աճել են՝ այդ թվում նաև դատաքննության փուլում, որը բացարձակապես անընդունելի է։ Հետևապես, մի կողմից կալանքի դեպքերը նվազել են, բայց մյուս կողմից հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանքի դեպքերը  շատացել են։ Այս տենդենցը նկատվում է վերջին մի քանի տարիներին։

Զարմանալի չէ, որ կալանքի որոշումների վերաբերյալ հերթական մեծ խումբ գանգատներ են ներկայացվում և ներկայացվել ՄԻԵԴ, իսկ դրանց հեռանկարների վերաբերյալ, կարող ենք ասել, որ շատ հավանական է, որ դրանցով արձանագրվելու են իրավունքի խախտումներ, որոնցից կարելի է իհարկե խուսափել, եթե Դատարանները կամք ունենան խուսափելու արհեստածին, ձևական հիմքերով կալանքի որոշումներ կայացնելուց:

Խոսվում է նաև, որ գործարարների նկատմամբ ևս կալանքի որոշումները գերակայում են, չնայած նախկինում երբևէ արատավորված չլինելուն: Չափազանց շատ է տարածվել նաև հենց նման իրավիճակներում փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքների առաջադրումը: Նկարագրած իրավիճակում է հայտնվել գործարար Կարեն Հակոբյանը, ով նախկինում երբևէ չի արատավորվել, մեղադրվում է փողերի լվացման մեջ և արդեն 130 օր է ինչ կալանավորված է ըստ փաստաբանների առանց որևէ հիմքերի:

Առհասարակ առաջին հերթին պետք է պարզել Դատարանները ինչ հիմնավորմամբ են որոշում կալանքի միջնորդությունը բավարարել: Եթե դրանք ստանդարտ, կամ ինչպես կասեր ՄԻԵԴ-ը, շաբլոնային ձևակերպումներ են, որ կարող է խոչընդոտել, կամ կարող է թաքնվել՝ առանց մատնացույց անելու կոնկրետ հանգամանքներ կամ փաստեր, որ հիմնավորում է նման կասկածի առկայությունը, այդ առումով ՄԻԵԴ-ը հստակորեն ասել է, որ ազատության իրավունքը այն աստիճան կարևոր է, որ առանց կոնկրետ փաստերի հիման վրա անընդունելի է եզրահանգել, որ առկա է վտանգ, որ անձը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննություն, եթե հայտնիվ ազատության մեջ: Ավելին Դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հարցը դիտարկի ոչ թե կալանքի կանխավարկածից, այլ հենց ազատության կանխավարկածից: Այս կարևոր դիրքորոշումը ուղիղ արձանագրվել է նաև հենց Հայաստանի դեմ վճիռներից մեկով, մասնավորապես՝ Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը նշել էր. «Կանխավարկածը միշտ պետք է գործի հօգուտ ազատ արձակման»:

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ գործերից՝ Շիրխանյանի վճռում հերթական անգամ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում արձանագրելով նշել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձեւակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում: Այս ամենն իսկապես չափազանց մտահոգիչ է, քանի որ Եվրոպական դատարանի մոտ արդեն իսկ կարելի է ասել ձևավորվում է կանխավարկած, որ Հայաստանում չեն ցանկանում հարգել անձի անձնական ազատության իրավունքը: Ինչ վերաբերում է հենց Ձեր կողմից կոնկրետ նշված գործարար Կարեն Հակոբյանի վերաբերյալ դեպքին, կարող եմ ասել, որ նշված դեպքում մենք ևս տեսնում ենք Կոնվենցիայի հետ կոպիտ անհամատեղելիության խնդիր, քանի որ հերթական անգամ անձը տևական ժամանակ 100 օրից ավելի գտնվում է կալանքի պայմաններում, երբ Դատարաններին առաջարկվել էր այլ խափանման միջոցները թույլատրելի ճանաչել, բայց Դատարանները նույն կերպ կարծրատիպային ձեւակերպումների օգտագործմամբ պահպանում են կալանքը որպես խափանման միջոց՝ առանց մատնացույց անելու կոնկրետ փաստեր, որոնք հիմք են տալիս դատավորին ենթադրելու, որ անձը կարող է դրսևորել անիրավաչափ վարքագիծ ազատ արձակվելու դեպքում: Այսպիսի պրակտիկան ոչ միայն հանդիսանում է մարդու իրավունքների կոպիտ խախտում այլ նաև ուղիղ հակասում է հենց համաչափության սկզբունքին: Նշված բոլոր գործերով, և դրանց գումարած առնվազն մեկ տասնյակ վճիռներում ՄԻԵԴ-ը շարունակաբար, արդեն մոտ տասը տարի նշում է, որ կարծրատիպային ձևակերպումներով կալանքի ժամկետների երկարաձգումը «կրկնվող», շարունակական խնդիր է Հայաստանի Հանրապետությունում։ Այս ամենից հետո պետք չէ զարմանալ, որ ՄԻԵԴ-ը կալանքի գործերը քննում է արագացված ու պարզեցված ընթացակարգով։ Կարծում եմ Կարեն Հակոբյանի դեպքում, նախադեպային այդ ձևավորված իրավունքը ևս կիրառելի կլինի։

Այսինքն Կարեն Հակոբյանի դեպքով ՄԻԵԴ գանգատ է ներկայացվելու՞:

Կարող եմ հաստատել, որ արդեն իսկ առկա են բոլոր անհրաժեշտ հիմքերն ու հիմնավորումները Կարեն Հակոբյանի տևական կալանքի վերաբերյալ և դրա ակնհայտ մարդու իրավունքների խախտման փաստերի շրջանակներում՝ Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու համար: Կարծում եմ առաջիկա օրերին գործարար Կարեն Հակոբյանի անձնական ազատության իրավունքի ակնհայտ խախտման վերաբերյալ հերթական գանգատը մուտքագրված է լինելու Եվրոպական դատարան և որպես ներկայացուցիչ հանդես եմ գալու՝ ես: Դրանից հետո գանգատը պարբերաբար կհամալրվի նոր փաստերով, եթե դատարանները շարունակեն դրա առիթը տալ՝ երկարաձգելով նրա կալանքը։

Իրավապահ համակարգը հատկապես նման որոշումներ կայացնող Դատարանները անշուշտ, ծանոթ են ՄԻԵԴ-ի քննած գործերին, որոնք արդեն ներկայացրիք, ո՞րն է պատճառը կամ նրանց երաշխիքը, որ շարունակում են նույն սխալները կրկնել:

Առավել հավանական է, որ պարզապես կարծում են, որ դրանց վերաբերյալ իրավական հետևանքները ինչպես օրինական կարգապահական վարույթները վրա չեն հասնում: Միաժամանակ ցավոք ՄԻԵԴ-ում բողոքների քննությունը երկար է տևում, բայց կարծում եմ, որ այլևս կուտակվող և խմբավորման ենթակա անձնական ազատության իրավունքների խախտումները կամ նույնն է ինչ ապօրինի կալանքների վերաբերյալ բողոքները կարող են ավելի շուտ քննության առարկա դառնալ: Ինչպես նշեցի, վերջին տարիների պրակտիկան ցույց է տալիս, որ կալանավորման վերաբերյալ գանգատները ՄԻԵԴ-ը քննում է արագացված ընթացակարգերով։ Համոզված եմ նաև, որ նոր քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում, երբ այլևս կա տնային կալանքը որպես խափանման միջոց ինչպես նաև այլընտրանքային այլ խափանման միջոցները , բայց Դատարանները նույնիսկ դա են անտեսում, իրավմամբ էական նշանակություն է ունենալու ՄԻԵԴ-ի համար:

Նկատենք նաև, որ տնային կալանքը նույնպես ազատությունից զրկելու հանգամանք է, ընդ որում, ՄԻԵԴ-ը գտնում է, որ կալանավորման և տնային կալանքի հիմքերը բացարձակապես նույնն են։ Հետևաբար, երբ նշում ենք, որ կալանքն անիրավաչափ է, որովհետև ներկայացված հիմքերը ձևական են, անիրական, նույնը կարող ենք ասել նաև տնային կալանքի մասին։ Հետևաբար, օրինակ գործարար Կարեն Հակոբյանի դեպքում նույնիսկ տնային կալանքը որպես խափանման միջոց 130 օրվա կալանքի պայմաններում չկիրառելը, որը ևս ինտենսիվ խափանման միջոց է, ևս էական նշանակություն ունենալու է սույն դեպքով ներկայացված գանգատի շրջանակներում:

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield