Այսօր շարունակվում է մշակույթի ու բնակավայրերի սպանդը օկուպացված Արցախում. ՀայաՔվե
BLOGԴպրոցական և բուհական կրթական ծրագրերը, հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը, ամբողջը լծված են հայերի եկվոր, բարբարոս լինելու մասին կեղծ թեզեր ու պատմություններ հորինելու և տարածելու գործին, անգամ տարրական դասարանների մաթեմատիկայի խնդիրներն են ձևակերպվում այնպես, որ հայերի հանդեպ ատելություն բորբոքեն։
Եվ այս ամենով հանդերձ` այս օրերին նացիստական Բաքվի պաշտոնական խոսույթն ու քարոզչամեքենան սևեռված են Հայաստանին և հայ ժողովրդին որպես ֆաշիստ պիտակավորելու վրա։ Այս ակտիվության պատճառներից մեկն այն է, որ առաջիկայում Հայաստանի հանդեպ ագրեսիա իրականացնելուց առաջ ուզում են աշխարհին նախապատրաստել, տրամադրել նրան, որ իրենց ագրեսիան հակազդեցության չհանդիպի պետությունների կողմից, որ տարբեր պետությունների քաղաքացիները չպահանջեն իրենց ղեկավարություններից՝ դեմ կանգնել ադրբեջանական ագրեսիային։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



