Նունե Մելքումյանի հետ քննարկումների նոր ձևաչափ ենք մշակել՝ «Հայկական գործոն» ընդհանուր խորագրի ներքո․ Ավետիք Չալաբյան
BLOG«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Սիրելի բարեկամներ,
Արդեն 6 տարուց ավել գործում է այս էջը, որը լուսաբանում է իմ հանրային գործունեությունը: Այստեղ ես կիսվում եմ իմ հարցազրույցներով, ելույթներով, ասուլիսներով, հոդվածներով և գրառումներով, պատմում եմ մեր կողմից կազմակերպված տարբեր հանրային միջոցառումների մասին:
Երկար ժամանակ ինձ չէր լքում այն մտահոգությունը, որ բոլոր այն ձևաչափերը, որոնցով ես հաղորդակցվում եմ իմ գործունեությանը հետևողների հետ, թույլ չեն տալիս խորքային երկխոսություն ծավալել մեր կյանքի բարդ, գոյաբանական հարցերի շուրջը, փոխարենը ավելի շատ պայմանավորված են պահի հրամայականով, կոնկրետ, մակերևույթի վրա գտնվող խնդիրներով կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներով:
Այս բացը լրացնելու, և մեր համախոհների հետ ավելի խորքային քննարկում ծավալելու նպատակով ես և իմ վաղեմի գործընկեր, հաղորդակցության փորձագետ Նունե Մելքումյանը քննարկումների նոր ձևաչափ ենք մշակել՝ «Հայկական գործոն» ընդհանուր խորագրի ներքո: Քննարկումները եթեր դուրս կգան շաբաթը մեկ, մոտ մեկ ժամ ընդհանուր տևողությամբ, և հիմնականում կանդրադառնան հանրային կարևորության առանցքային խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին, մեր առջև կանգնած բարդ երկընտրանքներին, և այլն:
Քննարկումներին կմասնակցեն նաև խնդրո առարկա ոլորտի լավագույն փորձագետները, իրենց մասնագիտական գիտելիքով դրանց հավելյալ խորություն հաղորդելու համար:
Քննարկումներին կմասնակցեն նաև խնդրո առարկա ոլորտի լավագույն փորձագետները, իրենց մասնագիտական գիտելիքով դրանց հավելյալ խորություն հաղորդելու համար:
Երկու օր առաջ եթեր է դուրս եկել շարքի առաջին հաղորդումը, որը սիրով ներկայացնում եմ ձեզ: Շնորհակալ կլինեմ ձեր արձագանքների համար, ինչպես նաև նոր ստեղծած Յութուբյան էջին բաժանորդագրվելու, և մեր գալիք քննարկումներին հետևելու և արձագանքելու համար:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



