Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի առավոտյան, կեսօրին պնդի, որ Համընդհանուր պարտադիր հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի․ Էդմոն Մարուքյան
BLOGԷդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայոց Ցեղասպանության ուրացման հարցերով «նախարար» Արսեն Թորոսյանը, ով ի դեպ երբեք իմ նախկին գործընկերը չի եղել, ոչ Ելք դաշինքի, ոչ էլ իմ՝ դեսպան աշխատելու ժամանակ, գրառում է արել ֆեյսբուքում, պնդելով, թե Էդմոն Մարուքյանը նորից երրորդ ճանապարհն է ընտրել, «ռուսական լծից» է խոսում և այդպես շարունակ…
Չեմ ցանկանում բովանդակային անդրադառնալ, քանի որ Թորոսյանը բացարձակ չի հասկանում նրանից, ինչի մասին գրել է: Պատկերացում անգամ չունի։ Ուղղակի նրան գործուղման տարած վարչապետն ասել է մի բան գրի, նա էլ գրել է:
Եթե նրա մոտ գրելու ցանկություն է առաջացել, ապա նա կարող է գրել մեթոդական ձեռնարկ «ինչպե՞ս տապալել քովիդի դեմ պայքարը և միլիոնավոր դրամների անարդյունավետ ծախսերով հայտնվել քրեական գործերի թիրախում» թեմայով:
Ամիսներ շարունակ տեղեկություններ էին տարածվում, որ Արսեն Թորոսյանին դատելու են, մինչդեռ տարօրինակ կերպով, դա տեղի չունեցավ։ Իմ ընկալմամբ նա հիմա յուրահատուկ թրաֆիքինգի զոհ է, քրեական գործերը հարուցված ասում են отрабатывать արա, որ չդատվես:
Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի Հ1-ում՝ առավոտյան, կեսօրին պնդի, որ Համընդհանուր պարտադիր հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի՝ Արսեն Թորոսյանը, դատվելու է։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



