Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով. Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դեռ 2023թ. հոկտեմբերին հրապարակված «խաղաղության խաչմերուկ» կոչված տրագիկոմեդիայի մեջ՝ անգլերեն տարբերակում, Թուրքիան նշված էր ոչ թե անգլերեն Turkey ձևով, այլ թուրքերեն Türkiye ձևով։
Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով։
Թուրքիա բառը թուրքերեն հնչողությամբ արտաբերելու հարցը Էրդողանի վարչակազմի քաղաքական խոսույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Միջազգային մակարդակի ցանկացած գրավոր տեքստում կամ բանավոր խոսքում օտարերկրյա ղեկավարների կողմից Türkiye ձևով արտաբերելը Անկարայում դիվանագիտական հաջողություն է համարվում։
Եվ ի՞նչ է ստացվում։ Անգամ այս մակարդակում վարչախումբը հնազանդ ձևով կատարում է Անկարայի պահանջը։ Վարչախումբը մեր ժողովրդին ասում է, որ ինքներս մեզ պիտի ընդունենք այնպես, ինչպես միջազգային հանրությունն է ընդունում (կեղծիք), բայց Թուրքիային պիտի ընդունենք այնպես, ինչպես Թուրքիան է ուզում, որ աշխարհն իրեն ընդունի։
Ես չեմ զարմանա, որ վարչախումբը Թուրքիայի վերաբերյալ հաջորդիվ սկսի գործածել Şanlı vatan (փառապանծ հայրենիք) ձևը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



