Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Մենք գիտեինք, որ Մեղրին տվող չկա, բայց մենք կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից. Վարդան Օսկանյան

VIDEO

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Հիմա օրվա իշխանությունը ժողովրդի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր ու հազարավոր զոհերով պարտություն, չունենք ոչ մի հուսալի դաշնակից, արտաքին քաղաքական դաշտում ոչ ոք Հայաստանին լուրջ չի վերաբերվում, չունենք ոչ մի արտաքին ներդրում, հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Մեր առջև ծառացած վտանգները մեծ են և շոշափելի։ Ժամանակներն արագ են անցնում, սերունդներ են փոխվում, անհրաժեշտ է հիշեցնել, թե որտեղ էինք և որտեղ ենք հիմա։ Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ-ոք հերքել չի կարող։ Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, Հայաստանի սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ և Արևելքում, և Արևմուտքում։ Ռուսաստանի հետ եղել ենք հուսալի դաշնակիցներ, Վրաստանի հետ խորացրել ենք հարաբերությունները, Իրանի հետ ստեղծել ենք գազամուղ, ԱՄՆ-ի հետ իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ իրականացրել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ունեցել ենք զգալի արտասահմանայան ներդրումներ։ Հիմա օրվա իշխանությունը ժողովրդի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր ու հազարավոր զոհերով պարտություն, չունենք ոչ մի հուսալի դաշնակից, արտաքին քաղաքական դաշտում ոչ ոք Հայաստանին լուրջ չի վերաբերվում, չունենք ոչ մի արտաքին ներդրում, հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել»,- ասել է նա։

Օսկանյանի խոսքով՝ այսօր Հայաստանի առաջ կանգնած են վտանգներ, որոնք Հայաստանի իշխանությունների անկարողության հետևանքով ավելի են խորացնելու Հայաստանի խոցելիությունը։

«Ինչ է տեղի ունենալու, եթե չունենանք դիվանագիտական գոնե մինիմալ կարողություններով օժտված իշխանություն։ Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք Հայաստանից լրացուցիչ տարածքներ, Հայաստանի սահմանները փոփոխվելու են, Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք արդեն, Մինսկի խումբը լուծարվելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են Հայաստանից, բոլոր միջազգային դատարանից ՀՀ  իրավական պահանջները հետ են քաշվելու, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան, և ամենավտանգավորը, Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին։ Վերջերս ԱՄՆ Պետդեպի հրապարակած փաստաթղթերը ջախջախեցին այն թեզը, որ Արցախի դիմաց Մեղրին տալու միտքը եղել է Քոչարյանինը, դա եղել է Հեյդար Ալիևի առաջարկը, որի անմիջական վկաներից մեկը եղել եմ ես։ Երբ Քոչարյանը Ժնևում ինձ ու Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից,: Մենք գիտեինք, որ Մեղրին տվող չկա, բայց մենք կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից: Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1.5 տարի բանակցելու արդյունքում Քիվեսթում, այնտեղ արձանագրվեց, որԱրցախը Լաչինով տրվումէ Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով՝ վերգետնյա էստակադայով կապ է ունենալու Նախիջեւանի հետ: Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ ես առնվազն պետք է լինեինք դիավանագիտական անմեղսունակ, որ արհամարհեինք Ալիւեւի՝ Արցախը զիջելու ցանկությունը եւ աղբաման նետեինք թեկուզ եւ բանավոր նրա առաջարկությունը, ինչպես որ Փաշինյանը դիվանագիտական անմեղսունակություն ցուցաբերելով 2018 թվականին աղբաման նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան փաստաթուղթը, որի առանցքային ձեռքբերումը հենց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր»,- ասել է նա։

Օսկանյանը նշում է, որ ժամանակն է՝ Մեղրիի թեման շահարկողները առնվազն լռեն, քանի որ այդ թեման շահարկելով Մեղրին կամ Սյունիքի մի հատվածը կորցնելու վտանգը առավել իրական են դարձնում:

«Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են ՀՀ բանակցային դիրքերը՝ ադրբեջանին որեւէ տարածք միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում: Ադրբեջանը պատրաստ էր Արցախը փոխանակել Նախիջեւանի հետ կապով, Փաշինյանը արդեն Արցախը հանձնել է Ադրբեջանին եւ Ադրբեջանը արդեն բանակցային խաղաքարտ չունի միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու: Խնդիրն այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող Հայաստանը միջազգային 0-ական գործոն դարձրած Փաշինյանը չկարողացավ նույնիսկ դա ձեւակերպել եւ բանակցել: Հասկանում եք իրավիճակի աբսուրդը եւ վտանգը, մենք այսօր ունենք մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ Սյունիքից մի հատված, կոպիտ ասած վերջում լինելու է եւ, եւ»,-ասաց նա:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference