Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում. Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2025թ․ հունվարի 1-ից Ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է «թանկ հաճույք», «էլիտար զբաղմունք»։ Ավելին՝ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում։
2025թ․ հունվարի 1-ից Ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է «թանկ հաճույք», «էլիտար զբաղմունք»։ Ավելին՝ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում։
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, որ ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, փաստաբանական ծառայություններ մատուցող միավորները, որոնք աշխատում էին շրջանառության հարկի ռեժիմով, այսուհետ պետք է պարտադիր վճարեն ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։ Փաստաբանական գրասենյակները այլևս չեն կարող մարդկանց անվճար ծառայություններ մատուցել։ Փաստաբանները այսուհետ 6-8 անգամ ավելի շատ հարկ են վճարելու (5 տոկոս շրջհարկի փոխարեն 20 տոկոս ԱԱՀ, գումարած 18-23 տոկոս շահութահարկ)։
Լիարժեք աջակցությունս եմ հայտնում ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի՝ փետրվարի 10-ի ընդունած դատապարտող հայտարարությանը (հղումը դնում եմ մեկնաբանության մեջ)։
Հակասահմանադրական այս օրենքով արագացվում է Հայաստանի անցումը բռնատիրական համակարգի։ Այս օրենքի հետևանքով էապես նվազելու է իրենց իրավունքների պաշտպանության համար փաստաբանական ծառայություն ստացող մարդկանց թիվը։ Փաստաբանական ծառայությունից օգտվելը դառնում է քչերին հասանելի։ Բնականաբար նվազելու է նաև փաստաբանների թիվը։
Գործող վարչախումբն այս ամենն անում է ահագնացող սոցիալական դժվարությունների ֆոնին սոցիալապես անապահով խավին վախեցնելու, մարդկանց բերանը փակ պահելու համար։ Այսպես լռեցվում է մարդկանց բողոքը, խեղդվում է մարդկանց կողմից քաղաքացիական, առավել ևս քաղաքական իրավունքները բարձրաձայնելու հնարավորությունը։
Երբ ընտանեկան փոդքաստում ժողովրդին մոլորեցնում են՝ ասելով, թե ձվածեղ պատրաստողը կամ հեծանիվ վարողը ինչպե՞ս կարող է բռնապետ լինել, պատասխանը հետևյալն է․ հենց այսպես։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



