Ընտրությունը մնում է հայ ժողովրդին. հաշտվել պարտվողական քաղաքականության հետ, թե պայքարել ազգային շահերի համար․ Հենրիխ Դանիելյան
BLOGՀենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էրդողանի և Զելենսկու հանդիպումը, որի ընթացքում Թուրքիայի նախագահը պահում էր անձրևանոցը Ուկրաինայի ղեկավարի գլխավերևում, պարզապես դիվանագիտական ժեստ չէ։ Դա կախվածության և ինքնուրույնության կորստի խորհրդանիշ է, որը նույնքան արդիական է դառնում նաև Հայաստանի համար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո։
Ինչպես Զելենսկին, այնպես էլ Փաշինյանը իշխանության եկան կեղծ ժողովրդավարական կարգախոսներով, սակայն իրականում իրենց քաղաքականությամբ երկիրը տարան դեպի կործանման,միայն ավելացնելով արտաքին ուժերի ազդեցությունը երկրում և արձանագրեցին ռազմավարական պարտություններ։ Այսօր Փաշինյանի քաղաքականությունը չունի հստակ ուղղություն. նա մանևրում է Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև, սակայն իրականում գործում է արտաքին ուժերի շահերից ելնելով։
2022 թվականին Մեծ Բրիտանիայի MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը ժամանեց Երևան համդիպելու Նիկոլ Փաշինյանին, ապա այսօր նա արդեն գտնվում է Թուրքիայում՝ քննարկելով տարածաշրջանի հեռանկարները։ Սա պարզ զուգադիպություն չէ։ Արևմուտքը վերաձևում է ազդեցության գոտիները, իսկ Փաշինյանը կորցնում է իր հենարանները, ինչը նրան կարող է ստիպել որոնել աջակցություն Անկարայում։
Սակայն պատմությունը ցույց է տալիս՝ այն, ով կախվածության մեջ է ընկնում Թուրքիայից, վերջիվերջո կորցնում է իր ինքնիշխանությունը։ Լիբիան, Սիրիան, Ադրբեջանը՝ բոլորը օրինակներ են, թե ինչպես է թուրքական ազդեցությունը վերածվում քաղաքական թելադրանքի։ Եվ եթե Փաշինյանը հայտնվի «Էրդողանի անձրևանոցի տակ», նրա քաղաքական ապագան կանխորոշված կլինի՝ դառնալով Անկարայի կամակատարը, իսկ Հայաստանը՝ ինքնիշխանության վերջնական կորստի ճիրաններում։
Ընտրությունը մնում է հայ ժողովրդին. հաշտվել պարտվողական քաղաքականության հետ, թե պայքարել ազգային շահերի համար։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



