Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները արձանագրում են, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում Է ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար․ Տիգրան Աբրահամյան
BLOGԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատավարության» գործընթացի ապօրինությունների բազմաթիվ դրսևորումներով պայմանավորված հացադուլ է հայտարարել:
Ավելի վաղ Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իր անունից կեղծ ցուցմունքներ է գրվել, շինծու գործ կառուցվել:
Հասկանալի է, որ որոշակի փոփոխություններով, վերոնշյալ ադրբեջանական ձեռագիրը տարածվում է նաև Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների վրա:
Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների խիստ խոցելի և անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ ամրապնդում այն մոտեցումը, որ Ադրբեջանը` ՀՀ-ի դեմ ագրեսիվ գործողությունների նախապատրաստման շրջանակներում, «դատավարությունն» օգտագործում է որպես մահաբեր զենք` Հայաստանին շանտաժի ենթարկելու և նոր զիջումներ կորզելու համար:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



