Ալիևի պահանջները կատարելուց հետո, ազնիվ կլինի նոր սահմանադրությամբ ամրագրել Փաշինյանի հավերժ պաշտոնավարումը․ Աբրահամյան
BLOGԻշխանությունն Ալիևի պահանջներն առաջնային ձևով կատարելուց հետո, ազնիվ կլինի նոր սահմանադրությամբ ամրագրել Փաշինյանի հավերժ պաշտոնավարումն ու դրանից հետո իր ժառանգներին փոխանցումը, անձի պաշտամունքի կարգն ու դրա խախտողների նկատմամբ իրավական պատասխանատվությունը:
Ընդդիմախոսությունն ու, այն ամենը, որը կարող է նույնիսկ չնչին մասով անհամաձայնություն ապահովել փաշինյանական գաղափարախոսությանն ու քաղաքականությանը, պետք է սահմանել օրենքից դուրս:
Էդգար Ղազարյանին քրեական հետապնդման ենթարկելը կամ ազատությունից զրկելը ձևակերպել որպես դիկտատորին հակառակվել և նրան ցմահ զրկել ինտելեկտուակ հումորներ և ճշմարտություն հնչեցնելու իրավունքից:
Նոր սահմանադրության առաջին հոդվածով պետք է ամրագրել, որ մածունը սև է և ով հակառակն է տեսնում կամ մտածում` հռչակել ժողովրդի թշնամի:
Կարելի է նույնիսկ ծես սահմանել` փաշինյանական փառաբանումը շաբաթը մեկ կազմակերպելու և մեծարելու համար:
Իսկ ավելի լուրջ, իրավիճակի բերումով, իշխանությունն ինքն է իր քայլերով արագացնում է իր փլուզումը` երաշխավորված տեղ ապահովելով այդ նույն փլատակների տակ:
Սատարումս Էդգար Ղազարյանին ու մեր բոլոր քաղհալածյալներին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



